Չկա մի արարած, որ Աստծու տեսողությունից վրիպի: Նա ամեն բան տեսնում է պարզ ու հստակ: Եվ մենք նրան հաշիվ ենք տալու: Եբրայեցիներին 4.13

Աղոթել նշանակում է Աստծու հետ հաղորդակցվել, Աստծու շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել: Աղոթքի անմիջական ուսուցիչն ու օգնականը Սուրբ Հոգին է: Աղոթքի մասին Հիսուս Քրիստոսը խոսում է Լեռան քարոզում. Տերը պատվիրում է աղոթել, հաճախակի եւ անդադար: