ՀՈԳԵՎՈՐ
Подгруженный файл
ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԲԱՐԵԽՈՍԵԱ
Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, Դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք,
Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
ԴԵՊԻ ԼՈՒՅՍ
Подгруженный файл
ԹԵԹԵՎԱՑՐՈ՛Ւ ԻՆՁ,ՏԵ՛Ր-ԱՂՈԹՔ
ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ – 4-ՐԴ ԴԱՐ
Մի՛մատնիր ինձ, Տեր,մեղքերի ցանկությանը, աչքերի քնին և մտքի ցանկությանը,այլ պարսպիր երկյուղով և փրկիր ամենահնար չար դևերից ու աշխարհական զբոսանքներից:
Ե՛կ,Տե՛ր,փնտրելու մոլորվածիս,որ դեգերելով շրջում եմ Քո պատվիրանների հոտից դուրս, գազանաբեկ եղած և մեղքերով քարկոծվածվիրավորվում եմ դևերից․բռնիր և տար հայրենի փարախը ու խառնիր Քո հոտի գառներին:
Թեթևացրու իմ մարմնի կարիքները,առատացրու իմ մեջ Սուրբ Հոգուդ շնորհները՝
Подгруженный файл
Մարդիկ ուզում են աստվածային օրհնություններին հասնել՝ առանց կյանքի արյունաբեր փշերին հանդիպելու: Մարդիկ ուզում են Եդեմի պարտեզը հասնել՝ առանց Գեթսեմանիի պարտեզով անցնելու: Սիրելի՛ս, երկնքի դուռը միայն խաչի բանալիով է բացվում: Ուրիշ բանալի մի՛ փնտրիր: Ինչպե՞ս մասնակից պիտի դառնաս Քրիստոսի փառքին, երբ սարսափում ես Գեթսեմանիի պարտեզում թափված քրտինք-արյունից:
Վաղինակ ծայրագույն վարդապետ Մելոյան
Подгруженный файл
Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր,դու,որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը`Աստծո Խոսքը, աղաչում ենք,
Մայր Սուրբ,բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն,Նրան,Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին,աղաչում ենք
Մայր Սուրբ, բարեխոսիր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն,որ ների մեզ,անտեսի մեր հանցանքները և օգնական լինի`դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ,աղաչում ենք
Подгруженный файл
ԵԶԵԿԻԵԼ3.16
Յոթ օր հետո Տերը խոսեց ինձ հետ
ու ասաց.«Մարդո՛ւ որդի,ես քեզ դետ կարգեցի Աստուծո ժողովրդի տանը.
դու ինձնից պատգամներ ես լսելու եւ
իմ անունից սպառնալու ես նրանց:
Երբ անօրենին ասեմ՝ստույգ պիտի մեռնես, ու դու չզգուշացնես նրան
ու անօրենին չասես,որ զգուշանա
ու ապրելու համար ետ դառնա իր
չար ճանապարհից, այդ անօրենն
իր անօրինության մեջ է մեռնելու եւ
նրա արյունը քեզնից եմ պահանջելու
Իսկ եթե դու անօրենին զգուշացնես
ու նա ետ չդառնա իր անօրինությունից
Подгруженный файл
Այս ամենը կատարվել է անցյալում.այժմ էլ կատարվում է:Նույն պատկերն է՝Քրիստոս կանգնած է,իսկ աշխարհն զբաղված է իր վայելքներով,իր հաճույքներով,ոչ մեկի հոգը չէ Քրիստոս:Ոչ ոք չի նստում Նրա ոտքերի մոտ՝ինչպես Մարթայի քույր Մարիամն,ոչ ոք գլուխը չի դնում Նրա կրծքին՝ինչպես Զեբեդեոսի որդի Հովհաննեսը,ոչ ոք չի լվանում Նրա ոտքերը՝ինչպես մեղավոր կինը:Ինքը՝Քրիստոս,զգում է այս մենակությունը և գիտի,որ մեծամասնությունն Իրենից հեռու էՆա հարցնում է«Երբ մարդու Որդին գա,երկրի վրա հավատ կգտնի՞Ղուկ18.8
Շենուդա Գ Հայրապետ
Подгруженный файл
Քրիստոս հենց այդ պատճառով իսկ եկավ, որովհետև սիրեց մեզ. սիրելի ոչինչ չկար մեզանում, բայց Ինքը մեզ սիրելով՝ մեզ սիրելի դարձրեց։
Սուրբ Օգոստինոս
Սերը մեր ընկերներին դարձնում է ավելի հարազատ:
Ուրախությունը մեր սրտերը դարձնում է ավելի թեթև:
Հավատը մեր ուղին դարձնում է ավելի հստակ:
Խաղաղությունը մեզ բոլորիս ավելի է մոտեցնում իրար:
Մաղթենք, որ մեզ միշտ ուղեկցեն Սերը, Ուրախությունը, Հավատքն ու Խաղաղությունը
Подгруженный файл
2 ԿՈՐՆԹ.13:5
Քննեցե՛ք դուք ձեզ՝ տեսնելու,թե նույն հավատի մե՞ջ եք. փորձեցե՛ք դուք ձեզ. չգիտե՞ք,թե Քրիստոս Հիսուս ձեր մեջ է,այլապես կլինեիք անպիտան։ Բայց հույս ունեմ,թե կիմանաք,որ մենք անպիտան չենք։Եւ աղաչում ենք Աստծուն,որ չարը ձեզ բան չանի. ո՛չ որպեսզի մենք ընտիր երեւանք, այլ որպեսզի դուք բարին գործեք,հոգ չէ,թե մենք անպիտան թվանք.քանի որ չենք կարող հակառակել ճշմարտությանը։
ՀՈԲ 2:8
Եւ Հոբը խեցու մի կտոր առնելով՝քերում էր թարախը.նստում էր աղբյուսում, քաղաքից դուրս։
Подгруженный файл
Ոչ ոք չօգտագործված կտավի կտորը հնացած հագուստի վրա չի կարկատի, քանի որ այն իր լրիվ չափով կպատռի կհանի զգեստից, և պատռվածքը ավելի վատ կլինի։ Ոչ էլ նոր գինին հին տիկերի մեջ են դնում. ապա թե ոչ՝ տիկերը կպատռվեն. և՛ գինին դուրս կթափվի, և՛ տիկերը կփչանան. այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահվում են»։
Մատթեոս 9.16-17
Подгруженный файл
ՀՈՎՀԱՆՆԵՍի ԱՎԵՏԱՐԱՆ 6:26
Հիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ,
դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար,
որ նշաններ տեսաք, այլ որովհետեւ
կերաք այն հացից եւ կշտացաք։
Գնացեք աշխատեցեք ո՛չ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, եւ որը մարդու Որդին
կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված»։
Подгруженный файл
Ղուկաս 21.34
Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե
ձեր սրտերը ծանրանան զեխությամբ
եւ հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով, եւ հանկարծակի հասնի
ձեզ վրա այն օրը, որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին: Արթո՛ւն կացեք այսուհետեւ, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ»:
Подгруженный файл
ԴԵՊԻ ԼՈՒՅՍ
Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մենք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս. Ամեն
✝ ❤🇦🇲🕊
Подгруженный файл
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ
Ես ձեր վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ
ձեր գերյալների նկատմամբ. քաղաքը կվերաշինվի իր բարձունքի վրա, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնվի: Այնտեղից կծավալվի երգիչների ու պարողների ձայնը: Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չպիտի նվազեն, պիտի տարածեմ նրանց, եւ նրանք չպիտի թուլանան: Նրանք առաջվա պես ելումուտ պիտի անեն. նրանց օրենքներն իմ
աչքին հաստատուն պիտի դառնան: Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին, որոնց հանդեպ նրանք ավելի զորավոր
Подгруженный файл
Բայց արդարների հոգիներն Աստծո ձեռքին են, եւ մահը չի մոտենալու նրանց:
Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնւում են խաղաղության մեջ:
Ու թեպէտ եւ մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն, ինչպես եւ նրանք, որոնք չխուսափեցին սակավ-ինչ տառապանքից, պիտի բարիքներ
գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտավ իրեն: Նրանց փորձեց, ինչպես ոսկին բովի մեջ,
Подгруженный файл
- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
- Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
- Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։
- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։
- Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։
- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։
- Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։
- Երանի՜ նրանց, որ հալածվում ե
Подгруженный файл
Սերն ուժ է տալիս, աշխուժացնում, վերածնում: Առանց սիրո, միայն հանուն վաստակի աշխատող մարդը երբեք լավ արդյունք չի ստանա: Կարելի է ժամեր շարունակ աշխատել սիրով և հոգնություն չզգալ: Սակայն կարելի է նաև ուժասպառվել մի քանի րոպեի աշխատանքից, եթե դա անես սառը սրտով, առանց սիրո: Այն ամենն, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք: Մարդիկ իրենք իրենց հարց են տալիս` ինչպես դառնալ անխոնջ, չհոգնել: Գաղտնիքը պարզ է, սիրեք այն, ինչ անում եք, և նրանց, ում համար դա անում եք:
Մայր Թերեզա
Подгруженный файл
Ո՜վ ամենօրհնյալ Որդիդ Աստծո,
Կենդանարար հոր անքնին ծնունդ
Քեզ համար չկա անկարելի
ու անհնար ոչինչ
Բավական է, որ ծագի անստվեր
ճաճանչը փառքի Քո ողորմության,
Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք,
Դեւը հալածվի, հանցանքը ջնջվի,
Կապանքը խզվի, խորտակվի շղթան,
Մահացածները կենդանածնվեն,
Խոցը բժշկվի, վերքն առողջանա
Վերանա ամեն ապականություն
Թախիծն ընկրկի, ողբը նահանջի
Խավարը փախչի, մութը վերանա
գիշերը գնա
Չարիքը չքվի, տագնապն հեռանա
Հալածվի հուսահատությունն անհետ,
Եւ թագավորի ձեռքդ ամենակար,
Подгруженный файл
Գիւտ Սուրբ Խաչի
«Հրաշակերտ և զօրեղ փայտ խաչի քո Քրիստոս. գաւազան զօրութեան ի յերկրի երևեալ. Եկայք ժողովուրդք երկրպագեսցուք»:
(Շարակնոց)
Այսօր Փրկչական Խաչի գտնվելու տոնն է։ Թող Խաչի զորությունը արագահաս օգնական ու պահապան լինի մեր զինվորներին` պաշտպանիչ վահան դառնալով մահաբեր գնդակների դեմ, իմաստությամբ ու համբերությամբ գոտևորի մերմիտքը, ու հույսով, սիրով, հավատով և խաղաղությամբ լցնի մեր սրտերը` մխիթարելով և զորացնելով յուրաքանչյուրիս։
Սեր, հաղթանակ ու խաղաղություն մեզ և աշխարհին❤
#Հաղթու
Подгруженный файл
Մայր եւ կոյս, աղախին Քրիստոսի,որ բարեխօսդ ես միշտ աշխարհի,քեզ երանեն ամենայն ազինք:
Մաքուր աղաւնի եւ հարսն երկնից Մարիամ,Տաճար եւ աթոռ Աստուծոյ Բանին,
քեզ երանեն ամենայն ազինք...
Պարգևիր անփորձանք նոր օր Արցախ աշխարհին, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ մեր Հայրենիքին Տէ՛ր Հիսուս, աղաչում ենք Քեզ:🙏✝️🇦🇲
Подгруженный файл
Հետս խաղաղությունից էին խոսում, բայց իրենք զայրացած՝ նենգություն էին խորհում։ՍԱՂՄՈՍ 34:20
Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգեւելով։
ՍԱՂՄՈՍ 28:11
Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չկա. եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չկա։
Սաղմոս 37:10
Քաջալերվեցեք ամենքդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա, եւ ձեր սրտերը թող զորանան։
Սաղմոս 31.24
Подгруженный файл
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Բ
Դու, որ եկել ես մարդկային ոգին
Փրկելու, ոչ թե կորցնելու համար,
Ների՛ր անհամար չարիքները իմ
Ամենաառատ քո ողորմությամբ,
Զի դու ես միայն երկնքում անճառ, երկրում անզնին,
Գոյության բոլոր տարերքների մեջ,
Աշխարհի բոլոր եզրածագերում,
Սկիզբն համայնի և ամեն ինչում՝ ամբողջ լրությամբ,
Օրհնյա՜լ ի բարձունս.
Եվ քեզ սուրբ Հոգուդ ու հորդ հետ փա՜ռք
հավիտյանս, ամեն։
Ս. Գրիգոր Նարեկացի "Մատյան ողբերգության" /Grigor Narekaci/
#Հաղթելենք #Հաղթումենք #Հաղթելուենք
Подгруженный файл
ՏՕՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՍՐԲՈՑ ԽԱՉԻՆ.
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել:
Подгруженный файл
Ի՞նչ է «Ճանապարհ խաչի» ջերմեռանդական աղօթքը
Ո՜վ աստուածային Փրկիչ, ցանկանում եմ խոնարհ սրտով մտաբերել քո դառնակսկիծ չարչարանքներն ու մահը՝ լաւ ըմբռնելու համար Խաչի վրայ քո զոհուելու իմաստը…
ՃԱՆԱՊԱՐՀ ԽԱՉԻ
Ո՜վ աստուածային Փրկիչ, ցանկանում եմ խոնարհ սրտով մտաբերել քո դառնակսկիծ չարչարանքներն ու մահը՝ լաւ ըմբռնելու համար Խաչի վրայ քո զոհուելու իմաստը, դէպի մարդկութիւնը տածած քո անսահման սէրը, բայց, յատկապէս, մեր մեղքերի վատութիւնն ու ծանրութիւնը, որոնք Գողգոթայի արիւնոտ ճանապարհ
Подгруженный файл
Քրիստոսն ի՛նքն է ամենը ամեն բանի մեջ
«Հավիտենական կյանք տվող խոսքերը դու՛ ունես»:Այո՛,միայն Հիսուսն ունի «հավիտենական կյանք տվող խոսքերը»:Հիսուսը ո՛չ միայն կյանք տվող խոսքեր ունի,այլև ի՛նքն է կյանք տվող Խոսքը:Ի՛նքն է Աստծո Խոսքը և Աստծո խոսքի մարմնացումը:Ի՛նքն է Աստծո խոսքը փոխանցողը և Աստծո փոխանցված Խոսքը:Ի՛նքն է պատգամողն ու պատգամվածը:Ի՛նքն է Աստծո կամքը կատարողն ու այդ կամքի կատարումը:Ի՛նքն է կյանք տվողն ու տրված կյանքը:Ի՛նքն է զորություն տվողն ու տրված զորությունը:Ի՛նքն է խաղաղության
Подгруженный файл
Ես ձեզ ասում եմ...
Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով,
Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք՝
Մոռացած անմահ, անհունի տենչանք։
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովից ծով։
Ավետիք Իսահակյան
Подгруженный файл
Մի մարդ միշտ եկեղեցի էր հաճախում,մասնակցում էր Պատարագներին,ժամերգություններին,ծոմ էր պահում, սակայն մի թերություն ուներ.եկեղեցուց դուրս՝մարդկանց հետ խոսելիս մշտապես հայհոյում էր կամ անիծում:
Մի օր էլ երազին Քրիստոս է երևում և մի կեղտոտ բաժակով մաքուր ջուր է տալիս,որ խմի:Մարդը զզվում է այդ կեղտոտ բաժակից,որովհետև մի մաքուր տեղ չկար,որպեսզի կարողանար խմել:Հարցնում է Քրիստոսին.
-Տե՛ր,ինչո՞ւ ես կեղտոտ բաժակով տալիս,մի՞թե հնարավոր չի մաքուր բաժակով տալ:
Քրիստոս պատասխանում է.
-Դա նույնն է,
Подгруженный файл
Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց:Վերջինս,ցավ զգալով,բայց ոչինչ չասելով,գրեց ավազի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց»:Շարունակեցին ճանապարհը,գտան օազիս և որոշեցին լողանալ:Նա ով ապտակ էր ստացել փրկվեց խեղդվելուց,ընկերը փրկեց:Երբ ուշքի եկավ,գրեց քարի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»:Նա,ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը,հարցրեց.-Երբ քեզ ապտակեցի,դու ավազի վրայ գրեցիր,իսկ հիմա քարի վրա:Ինչու՞:Ընկերը պատասխանեց.-Երբ մեզ նեղացնում են
Подгруженный файл
Ավետման մանրանկար Տաթևի վանքում
Ո՜վ Աստծո փառավորյալ Մայր,ողորմի՛ր ինձ`քո աղախնուն,և օգնության հասի՛ր ինձ իմ բոլոր տկարությունների ու վտանգների պահին,որոնց մեջ մանուկ են ծնում Եվայի բոլոր դուստրերը
Ո՜վ Օրհնյալդ կանանց մեջ հիշի՛ր,թե ինչպիսի ուրախությամբ ու սիրով էիր այցելության շտապում քո ազգական Եղիսաբեթին`իր հղիության ժամանակ,և ինչ սքանչելի եղավ քո այցը մոր ու մանկան համար
Քո անսպառ բարեսիրությամբ նաև ինձ`նվաստ աղախնուս էլ պարգևի՛ր բարեհաջող որդեծնության շնորհը,որպեսզի այժմ սրտիս տակ հանգիստ
Подгруженный файл
Մայր Թերեզ-պատգամներ
Կյանքը`հնարավորություն է,օգտագործի´ր
Կյանքը`գեղեցկություն է,հիացի´ր
Կյանքը`երանություն է,ճաշակի´ր
Կյանքը`երազ է, իրագործի´ր
Կյանքը`մարտահրավեր է, դիմագրավի´ր,
Կյանքը`պարտականություն է, կատարի´ր
Կյանքը`խաղ է,խաղա´,
Կյանքը`թանկ է, գուրգուրի´ր,
Կյանքը`հարստություն է, պահի´ր,
Կյանքը`սեր է,վայելի´ր,
Կյանքը`խորհուրդ է,հասկացի´ր,
Կյանքը`խոստում է,հարգի´ր,
Կյանքը`վիշտ է,հաղթահարի´ր,
Կյանքը`երգ է,երգի´ր,
Կյանքը`պայքար է,ընդհունի´ր,
Կյանքը`ողբերգություն է,սրտապնդվի´ր,
Подгруженный файл
Հիսուսը մեր միջնորդն է իր եզակիության շնորհիվ: Իր երկրային կյանքի ընթացքում նա Աստվածամարդ էր, Աստծո նկարագրի ու սրտի մարմնացյալ արտահայտումը: Նա , այդուհանդերձ, զգում էր մարդկային ցավերը, վիրավորանքներն ու փորձությունները: Հիսուսից բացի ոչ ոք երբևէ չէր կարող և չի կարող միջնորդ լինել Աստծո և մարդու միջև:
Սեմի Թիփիթ
ԱՂՈԹՔԻ ԳՈՐԾՈՆԸ
Подгруженный файл
Սաղմոս 120։1-7
Աստիճանների երգ։
1Իմ նեղութիւնումը դէպի Տէրը կանչեցի. եւ նա լսեց ինձ:
2 Տէր, փրկիր իմ անձը սուտ շրթունքներիցը՝ նենգաւոր լեզուիցը:
3 Ի՞նչ կ’տայ քեզ, եւ էլ ի՞նչ կ’աւելացնէ քեզ, ով նենգաւոր լեզու:
4 Զօրաւոր մարդի նետերը սուր են՝ գիհիների կայծերով սրուած:
5 Վա՜յ ինձ որ պանդուխտ եմ Մեսեքի մէջ. ես բնակվում եմ Կեդարի վրաններումը:
6 Շատ երկարացաւ իմ անձի համար նորանց հետ բնակուիլ, որ ատում են խաղաղութիւնը:
7 Ես խաղաղութեան մարդ եմ. բայց երբոր խօսում եմ, նորանք կռիւ են անում:
Подгруженный файл
Մի անգամ ռաբբին Աստծու հետ զրուցում էր Դրախտի և Դժոխքի մասին:
—Ես քեզ ցույց կտամ Դժոխքը,—ասաց Աստված և ռաբիին տարավ մի սենյակ:Սենյակը լիքն էր հյուծված և հուսահատված մարդկանցով:Մարդիկ նստած էին մեծ,կլոր սեղանի շուրջը,իսկ սեղանի կենտրոնում ծխարձակող հսկայական կաթսա էր դրված:Կաթսայում այնքան շատ խաշած միս կար, որ լիուլի կբավականացներ բոլորին:Միսն այնպիսի հիասքանչ բուրմունք էր արձակում,որ ռաբբիի բերանը լցվեց թքով:Չնայած դրան՝ոչ ոք մսին ձեռք չէր տալիս:Սեղանի շուրջ նստածներից յուրաքանչյուրը ձեռքին
Подгруженный файл
Հավատով խոստովանիմ
Իմաստութիւն Հօր Յիսուս,Տուր ինձ զիմաստութիւն,Զբարիս խորհիլ եւ խօսիլ եւ գործել Առաջի քո յամենայն ժամ.Ի չար Խորհրդոց՝ի բանից եւ ի գործոց Փրկեա զիս.Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝բազմամեղիս:
Արքայ երկնաւոր,Տուր ինձ զարքայութիւն քո,Զոր խոստացար սիրելեաց քոց.Եւ զօրացո զսիրտ իմ Ատել զմեղս Եւ սիրել զքեզ միայն Եւ առնել զկամս քո. Եւ ողորմեա քո արարածոց Եւ ինձ՝ բազմամեղիս:
Ս. Ներսես Շնորհալի
Подгруженный файл
ԴԵՊԻ ԼՈՒՅՍ🙏
Տե՛ր, դրոշմի՛ր հոգուս մեջ Քո երկյուղը, որպեսզի մաքրությամբ և արդարությամբ ապրեմ, միշտ Քե՛զ ունենալով մտքիս մեջ: Իմ կամքը հոժար դարձրու բարուն և Քո կամքին, Դու ուղղի՛ր իմ խոսքերը, որպեսզի միշտ վայելուչն ընտրեմ: Իմ տկար անձը մի՛ մատնիր այս աշխարհի փորձանքներին ու տագնապներին, որպեսզի չլինի որ շեղվեմ Քո խոսքից և բարի շավիղից: Իմ սրտի մեջ աճեցրու բոլոր առաքինությունների սերմերը, որպեսզի դրանցով ապրեմ իմ ամբողջ կյանքում: Ամէն.
Подгруженный файл
Ինչ հզոր բան է աղոթքը🙏
«Խնդրեք և կտրուի ձեզ. որոնեցէք և կգտնէք, դուռը թակեցէք և կբացուի ձեզ» (Մատթեոս 7.7):
«Ինչ կարևոր ու հրաշալի է, երբ մենք հնարավորություն ունենք դիմելու Տիրոջը մեր կարողություններից վեր իմաստություն ստանալու համար, ուժ ստանալու համար` անելու այն, ինչ մենք պիտի անենք, սփոփանք ու մխիթարություն ստանալու և երախտագիտություն արտահայտելու համար»:
Подгруженный файл
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ
Եթե քնած եմ՝քնից արթնանալ
թե դուռը բաց է՝իզուր չբանալ
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել,թե իմ արածն արեցի
Չասել,թե ամբողջ սրտով սիրեցի
Չասել,թե արդեն փառքին տիրեցի
Դեռ երգը մտքում՝չասել գրեցի
Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի
Առանց հիմք՝չասել,թե տուն շինեցի
Եվ վաելում եմ տունս բախտավոր
Չթվալ արդար՝եղած մեղավոր
Մեղավոր պահին՝հանցանքը քավել
Քավելու համար չըղձալ հատուցում
Եվ հատուցումով չհպարտանալ
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ
Գևորգ Էմին
Նկ.Gev Mart
Подгруженный файл
Չկա մի արարած, որ Աստծու տեսողությունից վրիպի: Նա ամեն բան տեսնում է պարզ ու հստակ: Եվ մենք նրան հաշիվ ենք տալու: Եբրայեցիներին 4.13
Աղոթել նշանակում է Աստծու հետ հաղորդակցվել, Աստծու շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել: Աղոթքի անմիջական ուսուցիչն ու օգնականը Սուրբ Հոգին է: Աղոթքի մասին Հիսուս Քրիստոսը խոսում է Լեռան քարոզում. Տերը պատվիրում է աղոթել, հաճախակի եւ անդադար:
Подгруженный файл
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ
Տաթևի վանքը հիմնադրվել է 4 դ-մ,8 դ-մ կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Տաթեոս անունով,որը քրիստոնեություն է քարոզել Սյունիքում և նահատակվել է այնտեղ:895թ Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն,որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գր. Տաթևացու ջանքերով:Վանքին կից մատենադարանը գոյատևել է մինչև 1911–12 թթ.,իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին,ապա՝ Մատենդարան:Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի մանրանկարչության դպրոցը:
Подгруженный файл
-Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի՛ թույլ տուր ինձ մոռանալ,որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից:
- Սովորեցրո՛ւ ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ վարվել, չվշտացնելով ու չվրդովվեցնելով և ոչ մեկին:
- Տե՛ր, ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա հոգնություններն ու բոլոր դիպվածները:
- Ղեկավարի՛ր իմ կամքը, և սովորեցրու ինձ աղոթել, հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել: ԱՄԵՆ
Подгруженный файл
Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մութով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա, փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը, մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից:
Подгруженный файл
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ🙏❣️
Քրիստոսի Հարության ավետիսներով թող Տիրոջ լույսը թափանցի մեր ընտանիքներից ներս, լուսավորի մեր հոգիները, որպեսզի մենք երբեք մահվան երկյուղ չկրենք:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առիթով շնորհավորում եմ բոլորիս, մաղթում հույս, հավատ ու սեր և մեկ անգամ էլ կրկնում`
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Երուսաղեմի ՍՈւՐԲ ՀԱՐՈւԹՅԱՆ տաճար՝աղոթք ու խնկարկում Տիրոջ՝ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Գերեզմանի մոտ:
Подгруженный файл
Թող հույսի Աստվածը ձեզ լցնի ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ․որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք:
Հռոմ․ 15.13
Պահպանի՛ր ինձ,ո՛վ Աստված,
քանի որ հույսս Քո վրա է:
Տիրոջն ասացի.«Դու՛ ես իմ Տերը»,
Քեզանից բացի,ուրիշ բարիք չունեմ:
Սաղմոս 16.1-2
ԱՍՏԾՈ ՍԵՐԸ
Բարեգութ ու ողորմած է ՏԵՐԸ,
համբերատար և գթառատ:
Նա մինչև վերջ չի հակառակվում,
մեր դեմ հավիտենապես ոխ չի պահում:
Մեր մեղքերի համեմատ չի պատժում մեզ,
մեր անօրենությունների համեմատ չի հատուցում.
Подгруженный файл
Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին,իբրև Հաղորդության խորհրդի հաստատում:Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ.Պատարագ:Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն:Հայ եկեղեցում քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: