

02.12.2020, 4:07:01
Ո՜վ ամենօրհնյալ Որդիդ Աստծո, Կենդանարար հոր անքնին ծնունդ Քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ Բավական է, որ ծագի անստվեր ճաճանչը փառքի Քո ողորմության, Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք, Դեւը հալածվի, հանցանքը ջնջվի, Կապանքը խզվի, խորտակվի շղթան, Մահացածները կենդանածնվեն, Խոցը բժշկվի, վերքն առողջանա Վերանա ամեն ապականություն Թախիծն ընկրկի, ողբը նահանջի Խավարը փախչի, մութը վերանա գիշերը գնա Չարիքը չքվի, տագնապն հեռանա Հալածվի հուսահատությունն անհետ, Եւ թագավորի ձեռքդ ամենակար,
Ո՜վ ամենօրհնյալ Որդիդ Աստծո,
Կենդանարար հոր անքնին ծնունդ
Քեզ համար չկա անկարելի
ու անհնար ոչինչ
Բավական է, որ ծագի անստվեր
ճաճանչը փառքի Քո ողորմության,
Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք,
Դեւը հալածվի, հանցանքը ջնջվի,
Կապանքը խզվի, խորտակվի շղթան,
Մահացածները կենդանածնվեն,
Խոցը բժշկվի, վերքն առողջանա
Վերանա ամեն ապականություն
Թախիծն ընկրկի, ողբը նահանջի
Խավարը փախչի, մութը վերանա
գիշերը գնա
Չարիքը չքվի, տագնապն հեռանա
Հալածվի հուսահատությունն անհետ,
Եւ թագավորի ձեռքդ ամենակար,