Ո՜վ,Արարչածին Հա՛յ,ավերակների վրա մի ողբա երբեք և փլատակների մեջ մի որոնիր քեզ:Այո՛,ավերված են քաղաքները քո.բայց մարդն է շինել,մարդն էլ կավերի:Կործանված են Տաճարները քո.բայց մարդն է կերտել,մարդն էլ կքանդի:Այրված են բոլոր մատյանները քո.բայց մարդն է գրել ու մարդն էլ կայրի:
Արարչական արարումի մեջ որոնիր դու քեզ,որ մարդն անզոր է ստեղծել ու քանդել:Հայոց Լեզվի մեջ որոնիր դու քեզ:Արարչածին է Լեզուն Հայոց.և Հայոց Լեզվով խոսում են միայն Աստվածներն Անմահ և Աստվածամարդիկ: