ՀԱՅԸ
Подгруженный файл
Կուզեի նստել մի քարի վրա
Եվ անվերջ նայել իմ Արարատին,
ՀՈՒՇԵՐ ՇԻՐԱԶԻՑ
Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ՝ ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը: Շիրազը զարմանում է.
-Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է…
Մի անգամ Շիրազին հարցնում են.
-Վերջերս ինչու չեք մասնակցում Գրողների միության ժողովին?
-Եթե Նարեկացին չի մասնակցում, ես ընչի պիտի մասնակցեմ,-պատասխանում է Շիրազը:
Подгруженный файл
Խնկաբույրով է լցված օդն ու օրը ՍԱՀՅԱՆԻ
ՀՈԳՆԵԼ ԵՄ ԱՐԴԵՆ
Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն։
Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Подгруженный файл
Ասում են՝հին ես այնքան,որքան որ կրակն է հին,
Վառվելով լույս ես արել ինքդ քո ճանապարհին,
Ու երբ քո ոսոխն անգութ օջախիդ հուրն է մարել,
Վառել ես ազնիվ հոգիդ ու նորից լույս ես արել:
Եկել են հազար տեղից, խոցել են հազար տեղով,
Ուզել են քեզ քո հողում գլխատել ամբողջ ցեղով:
Եվ չանցած խոր ու խորունկ վերքերիդ կսկիծը դեռ՝
Նորից է գլխիդ վրա շողացել դաշույնը կեռ:
Եկել են խլել քեզնից, տարել են կույսեր ու կին,
Ուզել են խլել նաև քո լեզուն ու քո հոգին:
Բայց հոգիդ դու չես զիջել,տվել ես արյունդ զուտ,
Подгруженный файл
Մոնթեն ուխտել էր Արեւմտահայաստանն ազատագրելուն պես Սեդայի հետ Գայլատու լճի ափին հաստատվել, առանձնատուն կառուցել ու երեխաներ ունենալ։ Շատ երեխաներ…
Գայլատու (Գայլատո ծովիկ, Գայլատվա լիճ, Ձկնաբեր ծովակ այժմ՝ Բալըղ-գյոլ (Ձկների լիճ), Բալըք), լիճ Թուրքիայում՝ Հայկական Պար լեռնաշղթայիմիջլեռնային տաշտակաձև գոգավորությունում՝ 2247 մ բարձրության վրա (ընկած է այժմյան Թուրքիայի Հանրապետության Արարատի նահանգում (Ağrı il))։ Գտնվում է Սինակլեռան մոտ։ Ունի տեկտոնահրաբխային ծագում։ Երկարությունը 10 կմ է:
Подгруженный файл
1974 թվականին, երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու որոշման մասին, պատասխանը հետևեց.
«Եվ փոխարենը ի՞նչ են նրանք (Սովետական կառավարությունը) ուզում, իմ լռությունը գնե՞լ»։
Ես եմ գրել «Ղարաբաղի ողբը», ես եմ երկնել «Հայոց Դանթեականը», ինձ շքանշաններ պետք չեն,ես իմ ազգի արդար բողոքը պիտի բարձրացնեմ միշտ ...
Ցավոք որակյալ ու ժողովրդին ճիշտ ուղղորդող մտավորականություն այլեւս չունենք...
Բարի լույս Շիրազ ծնած ազգ իմ ❤
Подгруженный файл
Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգն ո՞վ է կախելու…
Մեր խոսքը մտածմունքից ծնենք, մեր կողմնորոշումը՝ տանջահար մեր պետությունից։ Խելոք մի մարդ ասել է՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է: Թեթևամտորեն չկապկենք սրան-նրան, ուրիշ է մեր ճակատագիրը, այլ են մեր լուծելիք խնդիրները, ծանր է մեր խաչը…Հեշտ ենք կորցնում, դժվար ենք ետ բերում տանուլ տվածը
Կողքից նայողը կասի՝ հայերը արդեն քանի դար պատրանքներով են ապրում:
Подгруженный файл
ԳՈԻՑԵ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Հերքել եմ արդեն
Ես անդարձության օրենքն անողոք:
Մի քանի անգամ գնացել-եկել,
Ապրել եմ այսպես և ապրում եմ դեռ:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Ամենավերջին վերջինն եմ եղել
Եվ սպասում եմ վերջնական վերջին:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Տեսել եմ արդեն հավիտենության
Ամենավերջին ակնթարթը ես,
Որից դենը դեռ
Կա մի անսահման հավիտենություն:
Ինձ թվում է, թե մի քանի անգամ
Եղել եմ արդեն անսահմանության
Ամենավերջին սահմանի վրա,
Որից դենը դեռ
Подгруженный файл
Այսօր Գարեգին Նժդեհի հշատակի օրն է🙏
1955թ դեկտեմբերի 21-ին երկար ու ձիգ տանջանքներից, զրկանքներից հետո ԽՍՀՄ Վլադիմիրի բանտում կյանքին հրաժեշտ տվեց Հայ Ազգի զավակ Գարեգին Նժդեհը:+
Ահա այստեղ է հանգչում Մեծ Հայը` Գարեգին Նժդեհը (Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, (հունվար 1, 1886 - դեկտեմբեր 21, 1955)
Փառք քեզ անմահ հերոս💔✊
Подгруженный файл
Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան:
Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես՝ անհայրենիք:
Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ՝ իբրև
Подгруженный файл
ԱՆՄԱՐ ՍԵՐ
Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել:
-Քեզի սիրել`
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ:
Մ Ե Ն Ա Վ Ո Ր
Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ
Գըտավ մի վարդ
Սրտիկին զարդ,
Ես մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն:
ԿՈՄԻՏԱՍ
Подгруженный файл
Фрунзик Мкртчян в молодости .и в конце справа Вахтанг Кикабидзе..Հրապարակում,1958 թ․
Ashot Melkonyan
Standing in the far left is Mher "Frunzik" Mkrtchyan, Ashot Melkonyan is in the far right, with Al Capone and Lucky Luciano between them
Լուսանկարը Ashot Melkonyan-ի
HinYerevan.com-ում տարբեր անուններ են նշվում-Մհեր Մկրտչյան, Վլադիմիր Աբաջյան, Վախթանգ Կիկաբիձե:Levon Tuxikyan e.3րդը Վահրամ Եղշատյան? առաջինը աջից Ռաֆայել Եկմալյանն է.նկարիչներ Ռաֆայել Սարգսյանը ու Աշոտ Մելքոնյանը
Подгруженный файл
Ծռվիր այրվող թղթի պես եւ գալարվիր որքան ուզում ես,մարմնի մոխիր եւ ոգու ստվերը կդառնաս դու,եթե հավիտենականը իր ողջ խանդով չի արձագանքում մեջդ.
Ունայնությեան մնացորդ է որեւէ երամակ,նախիր կամ ժողովուրդ,եթե դա իր գոյության պատճառներից դեպի ճակատագիր հարցերը չի անցնում նպատակի կամուրջով,եթե արշալույսին չի զգում, որ կեանքն ավելի» խոր իմաստ ունի, քան ապրելու հաճույքն ու մահվան ցավը,որ վաղվա մեջ նույնքան իմաստ կա,որքան երեկվա:
Հազարամյակների ձայնով մենք կանչում ենք.«Արթնացիր ՀԱՅ ՄԱՐԴ...»:
Подгруженный файл
ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ
Հայկ Նահապետը (Հայկ դյուցազն) հայոց նահապետը, նախահայրը և ազգապետը։
Ըստ ժողովրդական մեկնաբանության,Հայկ անունը նշանակում է «հսկա»,«հաղթանդամ»։Հայկը դյուցազն է, սերում է դիցերից։Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին,որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց»,«մեծամայր»։
Հայկը Հսկաների սերնդից էր և Բելին չենթարկվելուց հետո բարձրացավ հյուսիս ուր ապրում էիրն իր նախնիները ,որը մի ընդարձակ դաշտավայ էր և կոչեց ՀԱՐՔ,
Подгруженный файл
Новейшие генетические исследования доказали абсолютную подлинность истории происхождения армянского народа,изложенную в V-м веке крупнейшим армянским историком средневековья Мовсесом Хоренаци, сообщает Нью-Йорк Таймс.
Крупнейшая американская газета рассказывает о научном исследовании,в ходе которого генетики просканировали гены 173 армян в Армении и Ливане и сравнили их с генотипами 78 других народов.Выяснилось,что армяне–древнейший народ,потомки которого сегодня живут в Сардинии,
Подгруженный файл
Հիշատակի օր։ՊՍ
Դեռ նոր հանդիպած`մենք բաժանվեցինք
Իրար նոր գտած` կորցըրինք իրար:
Այսպես`դանակի սրությունն են միշ բութ մատով փորձում
Այսպես`մտովին–անգիտակցաբար մեծ մեղք են գործում
Այսպես`տալիս են բայց ավելի քան թերևըս առնում
Այսպես`հառնում են,բայց`ավելի շուտ`թերևըս մեռնում
Ուրիշի մարմնով,այսպե՛ս,սեփական հոգին են բեռնում
Ու ծանրանում են,բայց ավելի շատ թեթև են դառնում
Այսպես`մի ժամով«Հավերժ քաղաքը»`Հռոմն են առնում
Աթիլլայաբար հասցընում մտնել
Բայց չեն հասցընում կրակի մատնել
Ս.ՄուրադյանՊ.Ս
Подгруженный файл
«Հասկանո´ւմ եք, կյանքը հոգնեց պայքարից, ինքը փոխվեց, ինձ չփոխեց` ես էս եմ, ինչ-որ կամ` աշխարհից ոչինչ չունեմ թաքցնելու: Դե՞մքս, դեմքս չեմ շրջել, էդ կյանքն է, որ ինձանից երես է թեքել` գործած ու չգործած սխալիս համար և հիմա էլ ստիպում է հայացքս թեքել, որ աչքերիս մեջ իր ձոնած տառապանքի տողերը չկարդաք…: Էդ անխիղճը` կյանք ասվածն, ասում է` ապրի´ր, հորդորում է` ապրի´ր, հրամայում է` ապրի´ր…: Ես չէ, Դուք ասացեք` կես սրտով մարդը, ո՞նց, ո՞նց ապրի...» Մհեր Մկրտչյան
Подгруженный файл
ՀԱՅԸ
«Մենք ունեցանք հայրենիք,ազատութիւն,բայց երկու տարուան համար դժբախտաբար։Այս անգամ մեզի դադար չկայ։Մէկ բան յստակ թող ըլլայ՝«օտարը մեզի ֆայտա չունի»։
ՍԱՐԳԻՍ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ-Սագօն ծնած է 23 Փետրուար 1962ին,Պէյրութ։Իր նախակրթութիւնը կը ստանայ Հայ Կաթողիկէ Մեսրոպեան վարժարանին մէջ,որմէ ետք միջնակարգ:Ուսման շրջանը կէս կը ձգէ,երբ հայրը կը մահանայ 1974ին եւ երբ տան ապրուստի հոգը կը մնայ իր վրայ։Կը դիմէ արհեստի, որուն մէջ շատ արագ կը յառաջդիմէ եւ քանի մը տարի ետք արդէն կը մտածէ անհատական գործ
Подгруженный файл
«Սասունի արծիւը չկայ այլևս... Մանուկները ծնողի մահը չեն ըմբըռնում, ազգերը՝ հերոսի: Առաջնորդ, շէֆ էր ծնուած Անդրանիկ: Ամէն տեղ ու ամէն պարագաներում Անդրանիկ մնում էր տիրական, իշխող ու հրամայող»:
Ավետիս Ահարոնյան
Թերլեմեզյան Փանոս Պողոսի
Զորավար Անդրանիկի դիմանկարը (1927),կտավ, յուղաներկ, 91x64 սմ
Подгруженный файл
Թե ճիշտ է, որ Դու հայր ունենալով՝
Չունեցար որդի,
Ճիշտ է առավել,
Որ զավակի տեղ ժառանգներ ունես՝
Սերո՜ւնդ ու սերո՛ւցք,
Որոնք անըստգյուտ գյուտովըդ գիտեն,
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար...
Ննջի՛ր ուրեմըն սուրբ շիրիմիդ տակ,
Քանզի արթուն ես մեր հոգիներում։
Չէ՞ որ ինչ-որ տեղ փոքրերս ու Մեծըդ
Հավասարվում ենք, դառնում աջակից.
-Դու... գործն ես արել,
Մենք... հանձն ենք առել...
Պ. Սևակ
Թոքմաջյան Տիգրան Արմենակի
Մեսրոպ Մաշտոց (1959)
Подгруженный файл
Ալան Հովհաննես (իսկական անունը՝ Ալան Հարությունի Չաքմաքչյան, մարտի 8, Սոմերվիլ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունիսի 21, 2000, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկահայ կոմպոզիտոր։ Համարվում է 20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը, նրա պաշտոնական կատալոգում ընդգրկված է 67 համարակալված սիմֆոնիաներ (պահպանված ձեռագրերում սիմֆոնիաների թիվը անցնում է 70-ից) և 434 համարակալած գործ։
Подгруженный файл
Անլռելի սիրահարը…
Մի օր եկել էի Երևան՝Պարույրի ստացած բնակարանը շնորհավորելու:Պարույրի կինը՝ Նելլին տոլմա է դնում սեղանին:
—Տոլմադ անհամ է,Նելլի,-ասում է Պարույրը:
-Քո բերանն է անհամ,-պատասխանում է Նելլին և ավելացնում,–այնքան համեմունքներ եմ խառնել:
—Չի կարող պատահել:
-Ահա թող Արարատն ասի:
-Իհարկե համով է,-քաղաքավարությունից դրդված հաստատում եմ ես:
Անցնում է որոշ-ամանակ,գյուղում,Պարույրի հարկի տակ նստած,էլի տոլմա ենք ուտում. Պարույրի սիրած ճաշատեսակը:
—Էլի անհա՞մ է Տոլմա,Պարո՛ւյր,,
Подгруженный файл
Ցղնա գիւղի միջով հոսում է մի փոքր գետակ,որի ջուրը ամառները չէր բաւականանում ամէնքի այգիները ջրելու համար:Ռոստոմը յաճախ լսում էր,թէ ինչպէս գիւղի չքաւոր բնակիչները տրտնջում են,թէ ամբողջ ջուրը գնում էր հարուստներին,իսկ իրենց այգիները փչանում են առանց ջրի:Մի օր,հազիւ10-11 տարեկան,Ռոստոմը իրեն հասակակից մանուկների գլուխն անցած`գնում քանդում է գետակի ամբարտակը եւ ջուրը ուղղում դէպի աղքատ գիւղացիների այգիները:Երբ նրան նկատողութիւն են անում,աներկիւղ պատասխանում է.«Հարուստները առանց այգու կարող են ապրել:
Подгруженный файл
Ո՜վ,Արարչածին Հա՛յ,ավերակների վրա մի ողբա երբեք և փլատակների մեջ մի որոնիր քեզ:Այո՛,ավերված են քաղաքները քո.բայց մարդն է շինել,մարդն էլ կավերի:Կործանված են Տաճարները քո.բայց մարդն է կերտել,մարդն էլ կքանդի:Այրված են բոլոր մատյանները քո.բայց մարդն է գրել ու մարդն էլ կայրի:
Արարչական արարումի մեջ որոնիր դու քեզ,որ մարդն անզոր է ստեղծել ու քանդել:Հայոց Լեզվի մեջ որոնիր դու քեզ:Արարչածին է Լեզուն Հայոց.և Հայոց Լեզվով խոսում են միայն Աստվածներն Անմահ և Աստվածամարդիկ:
Подгруженный файл
Արմեն Գարօ
Սուգի և ուրախութեան այս մեծ օրերուն,միտքս դէպի ձեզ կըթռչի սիրուն որբո՛ւկներ,դուք որ ականատես վկաներն ուզոհերն եղաք մեր պատմութեան ամենամեծ ողբերգութեան
Դուք տեսաք և ձեր վրայ զգացիք թէ ի՛նչքան թանկ նստեց մեզ մեր ազատութիւնը։Աշխարհիս երեսին ոչ ոք վճարեց այդքան արիւն իր ազատ ապրելու իրաւունքը ձեռք բերելու համար
Եւքանի որ դուք էք լինելու անմիջական տէրը այդ թանկագին ժառանգութեան,երկուբան ունիմ ձեզմէն խնդրելիք․առաջին՝չմոռնաք ձեր աչքերուն առաջ կատարուած դէպքերուն արճէքն ու նշանակութիւնը
Подгруженный файл
«Վերջին ըմբոստութենէ մը առաջ, բոլո՜ր սրբութիւնները դեռ չանարգած, սկիզբին ու վախճանին տակաւին չհայհոյած, անգա՜մ մըն ալ կու գամ քեզի։ Լսէ՛ աղաչանքս, աղօ՜թքը մեր կլորիկ աղջիկներուն եւ ընձիւղ երիտասարդներուն, մեր անուշբերան մամիկներուն եւ հողատէր պապիկներուն, խունկ ծխողին եւ արտ հերկողին, լսէ՜. մե՜նք ալ կ’ուզենք երգել «…Ամէն բանէ վեր»։ Ամպածրար այն լերան կատարէն, ամպրոպին ու փոթորիկին մէջէն, Եհովա՜, սկսէ՛ եւ տուն տուր, տող առ տող։
Подгруженный файл
«Գործս կիսատ մնաց...»
Անդրանիկ Օզանյանի վերջին տարիների լուսանկարներից: Զորավարն իր կենսագիր Լևոն Լյուլեճյանի հետ,
1920-ականների վերջ. Ֆրեզնո.
«Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց…..» (օգոստոսի 31, 1927, Անդրանիկի վերջին խոսքերը մահվանից առաջ)։
«Եթէ այս անգամ ցաւը զիս տանի, մարմինս օտար հողի վրայ չթողո՛ւս...անպայման Հայաստան փոխադրէք:Նուարդին փղձկումին վրայ, եթե կարելի չըլլայ փափաքս իրագործել, մարմինս Վառնա տարէք եւ թաղեցէք քրոջս՝ Նազելիի, գերեզմանին քով» (օգոստոս, 1927 թ.)։
Подгруженный файл
«Սոցիալապես որքան արդար, այնքան զորավոր է հայրենիքը: Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամեն պարտություն... Մի ժողովուրդ, որի զավակները հավասար չեն օրենքի ու մահվան առջեւ՝ հաղթական հայրենիք չի ունենա»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ ..................ՆԺԴԵՀԻ խոսքը բոլոր ժամանակների համար է ասված:Պետք է լսել եվ դասեր քաղել:
Подгруженный файл
Ով է կոչվել գեղեցիկ
-Պարույր Սևակը
Պրոֆ. Ասմուսը`հարուստ գիտելիքների տեր և հմայիչ մի մարդ,Գորկու անվան ինստիտուտում էսթետիկա էր դասախոսում մեզ:Այն դասախոսներից էր,որի դասախոսություններին անխտիր ներկայանում էին բոլոր ուսանողները:
Դասախոսության թեման գեղեցիկի բարոյական ու փիլիսոփայական չափանիշներն էին:Խոսում էր,ինչպես միշտ,հանգիստ,համոզիչ,ասածները հիմնավորում Չերնիշևսկուց,Հեգելից արած մեջբերումներով:Դասախոսության ընթացքում հարց տվեց`այսպես ուրեմն,ինչ բան է գեղեցկությունը,ով է կոչվել գեղեցիկ…
Подгруженный файл
Ամենայն հայոց որբերի հայրիկ Թումանյանը
Կենսագրություններ կան,որոնք միայն անհատին չեն պատկանում: Նրանք իրենց վրա կրում են ժողովրդին բաժին հասած ծանր ժամանակների կնիքը`գոյապայքարի,մաքառումների,տառապանքի կնիքը:Նրանք ծնվում են,որ իրենց սնող ժողովրդին ցույց տան մահաբեր աղետներին դիմագրավելու,հաղթելու,ազգի պատմական երթը շարունակելու ուղիները`հաճախ ի գին իրենց կյանքի ու արյան:Այդ նվիրյալ հանճարներից է `Ամենայն Հայոց Բանաստեղծ Հ.Թումանյան,որը 1915թ.իրեն նվիրվեց հայրենազրկված,ցեղասպանված ժողովրդին`
Подгруженный файл
Աշուն օր
Սեւուկ ամպեր վար եկան
Օրան,օրան
Սարի վերայ շար եկան:
Ծագեց առաւօտ
Պաղեց, սառաւ օդ
Գոռաց երկինք,բուք արաւ
Հեւաց, հեւաց
Ծերուկ երկիր սուգ արաւ
Ճաքեց հեռուն ամպ
Երկիր դողաց բա՛մբ:
Բողբոջ արեւ շող կապեց,
Դողաց, սողաց
Արիւն ամպից քօղ կապեց
Վառեց լերան լանջ
Լեռան ցաւատանջ
Տեղաց անձրեւ մաղ տալով
Մարմանդ-մարմանդ
Յօգնած տերեւ շաղ տալով
Երկիր քուն դըրաւ
Եւ թռչուն թըռաւ
Յուզուած առուն փախ տուաւ
Սողուն-սողուն
Չորում մըշուշ կախ տուաւ
Քամին ելաւ վեր
Արաւ տարուբեր
Подгруженный файл
ՀԱՅԸ
Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից…Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք. որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում` նկարես: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է: Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով` ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը: Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան:













