03.06.2020, 3:51:24
Թե ճիշտ է, որ Դու հայր ունենալով՝ Չունեցար որդի, Ճիշտ է առավել, Որ զավակի տեղ ժառանգներ ունես՝ Սերո՜ւնդ ու սերո՛ւցք, Որոնք անըստգյուտ գյուտովըդ գիտեն, Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար... Ննջի՛ր ուրեմըն սուրբ շիրիմիդ տակ, Քանզի արթուն ես մեր հոգիներում։ Չէ՞ որ ինչ-որ տեղ փոքրերս ու Մեծըդ Հավասարվում ենք, դառնում աջակից. -Դու... գործն ես արել, Մենք... հանձն ենք առել... Պ. Սևակ Թոքմաջյան Տիգրան Արմենակի Մեսրոպ Մաշտոց (1959)
Թե ճիշտ է, որ Դու հայր ունենալով՝
Չունեցար որդի,
Ճիշտ է առավել,
Որ զավակի տեղ ժառանգներ ունես՝
Սերո՜ւնդ ու սերո՛ւցք,
Որոնք անըստգյուտ գյուտովըդ գիտեն,
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար...
Ննջի՛ր ուրեմըն սուրբ շիրիմիդ տակ,
Քանզի արթուն ես մեր հոգիներում։
Չէ՞ որ ինչ-որ տեղ փոքրերս ու Մեծըդ
Հավասարվում ենք, դառնում աջակից.
-Դու... գործն ես արել,
Մենք... հանձն ենք առել...
Պ. Սևակ
Թոքմաջյան Տիգրան Արմենակի
Մեսրոպ Մաշտոց (1959)