02.08.2020, 2:48:38
ԱՆՄԱՐ ՍԵՐ Քեզ չըսիրե՞լ, Գեհեն կորել Ու կըրակով հոգին փորել: -Քեզի սիրել` Դըրախտ երթալ Ու վարդերով քընանալ: Մ Ե Ն Ա Վ Ո Ր Երբ անտառում լուսնի ծովը, Սիրո հովեր, Սողոսկեցան ծառե ծառ Ու սարե սար, Եվ ամեն մարդ Գըտավ մի վարդ Սրտիկին զարդ, Ես մենավոր մտա տուն, Ինձ մխիթար գտա քուն, Որ աչերուս կապեց մեջ Ու տարածեց վերարկուն: ԿՈՄԻՏԱՍ
ԱՆՄԱՐ ՍԵՐ
Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել:
-Քեզի սիրել`
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ:
Մ Ե Ն Ա Վ Ո Ր
Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ
Գըտավ մի վարդ
Սրտիկին զարդ,
Ես մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն:
ԿՈՄԻՏԱՍ