Ալան Հովհաննես (իսկական անունը՝ Ալան Հարությունի Չաքմաքչյան, մարտի 8, Սոմերվիլ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունիսի 21, 2000, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկահայ կոմպոզիտոր։ Համարվում է 20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը, նրա պաշտոնական կատալոգում ընդգրկված է 67 համարակալված սիմֆոնիաներ (պահպանված ձեռագրերում սիմֆոնիաների թիվը անցնում է 70-ից) և 434 համարակալած գործ։