Ծռվիր այրվող թղթի պես եւ գալարվիր որքան ուզում ես,մարմնի մոխիր եւ ոգու ստվերը կդառնաս դու,եթե հավիտենականը իր ողջ խանդով չի արձագանքում մեջդ. 
Ունայնությեան մնացորդ է որեւէ երամակ,նախիր կամ ժողովուրդ,եթե դա իր գոյության պատճառներից դեպի ճակատագիր հարցերը չի անցնում նպատակի կամուրջով,եթե արշալույսին չի զգում, որ կեանքն ավելի» խոր իմաստ ունի, քան ապրելու հաճույքն ու մահվան ցավը,որ վաղվա մեջ նույնքան իմաստ կա,որքան երեկվա:
Հազարամյակների ձայնով մենք կանչում ենք.«Արթնացիր ՀԱՅ ՄԱՐԴ...»: