Առաջին Հանրապետության նոր ալբոմ-վավերագրեր

Հայաստանի առաջին Հանրապետության արխիվային անտիպ փաստաթղթեր ու լուսանկարներ են հավաքել պատմաբան Սեդա Գալստյանն ու լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանը: 8 ամսվա աշխատանքից հետո հրատարակվել է «Հայոց պետականության վերածննդի 100 էջերը» գիրքը: Այն նվիրել են առաջին Հանրապետության 100-ամյակին: