Հ.Շ
Դեռ մի կարոտ ունեմ անհագ՝հասնեմ Անի ու նոր մեռնեմ
Բանամ ճամփիս դռները փակ,տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Բալասանվեմ իր բաց Վերքին,մանուկ ծնեմ մեռած մորից
Ախուրյանի օրորի տակ,փրկեմ Անին՝կարոտս առնեմ
Օրոցք դնեմ իղձերն հայոց՝հայոց հույսերն օրորելով
Որպես որդուն իմ երկվորյակ՝երկնհմ Անին՝կյանքն օրորեմ
Ախուրյանի ջրերի պես մորս փեշերն համբուրելով
Լցված կյանքով հազարազանգ՝գրկեմ Անին,վերածնվեմ
Կրծքիս սեղմեմ Անիս ավեր,բուերի տեղ սոխակ դառնամ
Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ