

19.06.2020, 12:50:41
Սիլվա Կապուտիկյան. կանացի հույզերի, հույսերի, սիրո ու ցավերի պոետը ՄԻ՛ ԼԱՑԱՑՆԻ Մի լացացնի շատ եմ լացել,սիրելիս, Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ, Սիրտս շատ է լցված եղել վերքերով, Սպիներից է կարծրացել, սիրելիս : Հոգնել եմ ես ցավոտ,դավոտ սերերից, Ամենքի դեմ սիրտս բացած,աչքս`փակ Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ Իսկ ես, ավաղ.սիրտ եմ կարծել,սիրելիս: Հոգնել եմ ես,թող որ քնեմ ես հանգիստ Մանկան նման`ծնկիդ գլուխս դրած Ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա, Ժամս է արդեն իրիկնացել,սիրելիս..
Սիլվա Կապուտիկյան. կանացի հույզերի, հույսերի, սիրո ու ցավերի պոետը
ՄԻ՛ ԼԱՑԱՑՆԻ
Մի լացացնի շատ եմ լացել,սիրելիս,
Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ,
Սիրտս շատ է լցված եղել վերքերով,
Սպիներից է կարծրացել, սիրելիս :
Հոգնել եմ ես ցավոտ,դավոտ սերերից,
Ամենքի դեմ սիրտս բացած,աչքս`փակ
Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ
Իսկ ես, ավաղ.սիրտ եմ կարծել,սիրելիս:
Հոգնել եմ ես,թող որ քնեմ ես հանգիստ
Մանկան նման`ծնկիդ գլուխս դրած
Ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա,
Ժամս է արդեն իրիկնացել,սիրելիս..