

01.07.2020, 16:53:19
ԳԷմին ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին Ուր ծիրանն է հասնում ճյուղին Ուր կտրին չիրն է քաղցրանում Ուր հոտը սարն է բարձրանում Ուր, փեշի տակ Արագածի Տան կտրին նստած հացի Ձա՜յն են տալիս իրար հերթով Եվ գյուղամեջ գալիս խմբով Աղջիկները՝ կարմիր հագած Տղաները՝ փուշի կապած Երբ զուռնան իր ձայնը զլում՝ Դափի բերնից խոսքը խլում Աշնակ գյուղից հյուր է կանչում Շղարշիկին ու Աղաքչուն Կաթնաղբյուրին, Դավթաշենին Իրինդին ու Սասնաշենին Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք Եկեք Սասնա պա՜րը պարենք
ԳԷմին
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ
Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին
Ուր ծիրանն է հասնում ճյուղին
Ուր կտրին չիրն է քաղցրանում
Ուր հոտը սարն է բարձրանում
Ուր, փեշի տակ Արագածի
Տան կտրին նստած հացի
Ձա՜յն են տալիս իրար հերթով
Եվ գյուղամեջ գալիս խմբով
Աղջիկները՝ կարմիր հագած
Տղաները՝ փուշի կապած
Երբ զուռնան իր ձայնը զլում՝
Դափի բերնից խոսքը խլում
Աշնակ գյուղից հյուր է կանչում
Շղարշիկին ու Աղաքչուն
Կաթնաղբյուրին, Դավթաշենին
Իրինդին ու Սասնաշենին
Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք
Եկեք Սասնա պա՜րը պարենք