

01.07.2020, 18:55:49
ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ Ծավալվել են աչքերը ծով Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ Շողն է նման լուսացնցուղ այգաբացի Թափվում էին այտերից վառ Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում Հուզավարար կենսատու սեր Կամար կապած թեւերը գիրգ Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն Ելեւէջներն հյուսում իրար Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին Բերանն երկթերթ,շրթունքներից վարդն էր կաթում Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ Շողում էին նույն
ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ
Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ
Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի
Թափվում էին այտերից վառ
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր
Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր
Կամար կապած թեւերը գիրգ
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն
Ելեւէջներն հյուսում իրար
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին
Բերանն երկթերթ,շրթունքներից վարդն էր կաթում
Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ
Շողում էին նույն