01.07.2020, 18:10:22
Պարույր Սևակ ՈՒՇԱՑԱԾ ԻՄ ՍԵՐ Դու տեսնո՞ւմ ես հիմա,իմ սիրելի Թե մեզ ո՜ւր հասցըրեց քո ուշացած սերը Քո ուշացա՛ծ սերը Դու չուշացա՜ծ իմ սեր Կշտամբանքի խոսքեր ես չեմ ուզում ասել Բայց դու ո՞նց թույլ տվիր Որ նա՛ դառնա տերըդ Ում դու չէիր սիրում Եվ ում համար Չէին դողում շրթերդ՝ ինչպես հիմա Չէին շողում աչքերդ՝ինչպես հիմա Ինչպես հիմա՝ կուրծքըդ չէր տըրոփում կրքով Ինչպե՞ս դու քանդեցիր տունըդ քո իսկ ձեռքով Զուր մի՛ արդարանա Սիրո հարցում Չի՜ ճանաչում կյանքը արդարացում Զուր մի՛ ասա,թե դու
Պարույր Սևակ ՈՒՇԱՑԱԾ ԻՄ ՍԵՐ
Դու տեսնո՞ւմ ես հիմա,իմ սիրելի
Թե մեզ ո՜ւր հասցըրեց քո ուշացած սերը
Քո ուշացա՛ծ սերը
Դու չուշացա՜ծ իմ սեր
Կշտամբանքի խոսքեր ես չեմ ուզում ասել
Բայց դու ո՞նց թույլ տվիր
Որ նա՛ դառնա տերըդ
Ում դու չէիր սիրում
Եվ ում համար
Չէին դողում շրթերդ՝ ինչպես հիմա
Չէին շողում աչքերդ՝ինչպես հիմա
Ինչպես հիմա՝ կուրծքըդ չէր տըրոփում կրքով
Ինչպե՞ս դու քանդեցիր տունըդ քո իսկ ձեռքով
Զուր մի՛ արդարանա
Սիրո հարցում
Չի՜ ճանաչում կյանքը արդարացում
Զուր մի՛ ասա,թե դու