Հիշատակի օր...
Երանի նրան,ով Մասիսը տուն կբերի
Արծիվները բարձր գագաթներ են տենչում: Գագաթներից վեր`ազատությունն է:Հայորդիներն էլ արծիվներ էին,որ ոգու ըմբոստ,հզոր թռիչքով ճախրեցին հայոց երկնակամարում:Խռովք էր տիրում մեր արծվաբնում, ու թռիչք էր պետք` արծվաչյա հայորդու թռիչք:Ու թե Արցախյան ազատամարտը կամքն էր Աստծո ու Աստված ասել էր`«Եղիցի թռիչք»,հայացքներս երկինք պիտի հառենք ու ասենք`«Եվ եղև…»:
Եվ եղավ այնպես,որ ճախրեցին հողեղենները, ճախրեցին հողի’վրա, հողի’համար,ճախրեցին ազատ ու անպարտ…