Մարդկանց գլխին դրված ծաղկե պսակները,դեռ շատ հին ժամանակներից սկսած,պիտի երևան գային նաև գլխարկների հետ,ամրացվեին նրանց վրա և ի վերջո փոխարինվեին,ծաղկային զարդերով:Այս տեսակետից արժանի են ուշադրության հին աստվածությունների,թագավորների և ուրիշների ծաղկակիր թագերը:Այդպիսիններից է,օրինակ,Թոփրակ-Կալեում գտնված,ուրարտական ծագում ունեցող մի մարդագլուխ առյուծի արձանի թագը,որի վրա պատկերված են ծաղիկներ:
Տոտեմական գաղափարների մնացուկներ կրող այդ արձանը, դիցաբանական առումով,շատ ավելի հին ժամանակների հետ