Քայլերը քո`մանուկներն իմ լռության
Սրբազնորեն,դանդաղորեն արթնացած
Իմ հսկումի դեպի մահիճն են անձայն
Առաջանում,մոտենում են երկյուղած
Վճի'տ էակ,աստվածայի~ն հովանի,
Ի~նչ անուշ են քայլերը քո զսպըված
Իմ երազած ողջ բարիքներն հոլանի
Այս ոտքերով են ինձ գալիս,Տե'ր Աստված
Եթե դեպի ինձ երկարած շրթներով
Դու քնքշորեն պատրաստում ես առաջին
Համբույրի ճաշն ու աղանդերը գերող,
Որ հագեցնես իմ խոհերի բնակչին,
Մի' փութացրու երանությունն այդ հացի
Օ~,լինելու,չլինելու սուրբ պայման
Քանզիեսքեզ սպասելովապրեցի