19.08.2020, 15:20:07
Մի մրահոն աղջիկ տեսա Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին, Հորդ մազերը — գետ գիշերվա, Եվ հակինթներ՝ ականջին՛ Աչքերը սև — արևներ սև, Արևների պես անշեջ, Գալարում էր մեջքը թեթև Ծաղկանկար շալի մեջ: Աչքս դիպավ աչքի բոցին, Ու գլուխըս կախեցի. Ժպտաց ժպտով առեղծվածի, Հավերժական կանացի: Միամիտ չեմ՝ հավատամ քեզ. Տառապանքս փորձ ունի.- Մի մրահոն կույս էր քեզ պես, Կոտրեց սիրտս պատանի… ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը — գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛
Աչքերը սև — արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ