

31.08.2020, 4:53:42
Թող օրը օրհնաբեր լինի Հայ ու Հայաստանս ❤ ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ Իմ սո՜ւրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, Իմ սրտի միջից՝ թե սիրտս ճեղքես՝ Դրոշիդ բոցը պիտի հուրհրա: Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին, Սակայն, իմացի՜ր, հայրենի՜ք իմ մեծ, Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին, Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց: Ես ամբողջովին քոնն եմ, հայրենի՜ք, Եվ մոմի նման ճամփեքիդ վրա, Քո փառքի համար թե մի օր վառվեմ, Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա: Հովհաննես Շիրազ
Թող օրը օրհնաբեր լինի Հայ ու Հայաստանս ❤
ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սո՜ւրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից՝ թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա:
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացի՜ր, հայրենի՜ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց:
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենի՜ք,
Եվ մոմի նման ճամփեքիդ վրա,
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա:
Հովհաննես Շիրազ