Постила
  • Авто и мото
  • Гороскопы и эзотерика
  • Дом и уют
  • Здоровье
  • Литература
  • Новости
  • Психология
  • Ремонт
  • Саморазвитие
  • Фотография и искусство
  • Внешность
  • Дети
  • Еда и напитки
  • Знаменитости
  • Маникюр
  • Покупки
  • Путешествия
  • Рукоделие
  • Свадьба
  • Цветы
  • Кусочек Постилы
  • Вязание
  • Диеты и похудение
  • Животные
  • Компьютеры и телефоны
  • Музыка
  • Открытки новое
  • Причёски
  • Разное
  • Сад и огород
  • Спорт и фитнес
  • Блог Постилы
Открытки
  • Вход / Регистрация
    • Кнопка Пост!
    • Правила

Իմ Հայրենիք

Janeta Arshakyan Разное 17 читателей 38 постов
Подгруженный файл
Սիսիանի գյուղերից մեկում խոր ուշադրությամբ լսում էին այդ կողմերում ճանապարհորդող անծանոթ մի մարդու,որը հմայված պատմում էր հայ ժողովրդի զավակների, հատկապես Դավիթ-Բեկի քաջագործությունների մասին
Լսողներից մեկը՝Հովհաննեսը, որ շատ էր սիրում թերթեր ու գրքեր կարդալ,մոտը կանգնած մարդուն ասաց.«Այնպես հետաքրքրական ու կրակոտ էպատմում, կարծես Րաֆֆին պատմելիս լինի»Անծանոթը լսեց գյուղացու ասածը,ակնոցի մեջ ծվարած աչքերում մի ժպիտ առկայծեց,բայց ոչինչ չասաց,շարունակեց լսողներին կախարդել իր հոգեպարար զրույցով
Սիսիանի գյուղերից մեկում խոր ուշադրությամբ լսում էին այդ կողմերում ճանապարհորդող անծանոթ մի մարդու,որը հմայված պատմում էր հայ ժողովրդի զավակների, հատկապես Դավիթ-Բեկի քաջագործությունների մասին Լսողներից մեկը՝Հովհաննեսը, որ շատ էր սիրում թերթեր ու գրքեր կարդալ,մոտը կանգնած մարդուն ասաց.«Այնպես հետաքրքրական ու կրակոտ էպատմում, կարծես Րաֆֆին պատմելիս լինի»Անծանոթը լսեց գյուղացու ասածը,ակնոցի մեջ ծվարած աչքերում մի ժպիտ առկայծեց,բայց ոչինչ չասաց,շարունակեց լսողներին կախարդել իր հոգեպարար զրույցով
Подгруженный файл
Ինչ կախարդական բան է այս հայրենիք ասվածը, այս Հայաստանը: Երբ նա մեր ձեռքին է, մենք չենք զգում, թե որքան գրավիչ է այն և թե որքան շատ բանով ենք մենք պարտական նրան: Մենք կորցնում ենք նրա հետ վարվելու կերպը, նրան բոլորանվեր սիրելու եղանակը: Իսկ երբ նա կաշկանդված է կամ ստրկության մեջ է, սկսում ենք մորմոքել նրա կարոտից: Երբ նա ազատ է, անփույթ ենք դառնում նրա հանդեպ, երբ նա գերված է, սկսում ենք ախուվախ անել ու տանջվել նրա համար, ուրիշներին էլ տանջելով մեզ հետ, և ճիգ ու ջանք թափել, որ ազատենք մեր ձեռքից
Ինչ կախարդական բան է այս հայրենիք ասվածը, այս Հայաստանը: Երբ նա մեր ձեռքին է, մենք չենք զգում, թե որքան գրավիչ է այն և թե որքան շատ բանով ենք մենք պարտական նրան: Մենք կորցնում ենք նրա հետ վարվելու կերպը, նրան բոլորանվեր սիրելու եղանակը: Իսկ երբ նա կաշկանդված է կամ ստրկության մեջ է, սկսում ենք մորմոքել նրա կարոտից: Երբ նա ազատ է, անփույթ ենք դառնում նրա հանդեպ, երբ նա գերված է, սկսում ենք ախուվախ անել ու տանջվել նրա համար, ուրիշներին էլ տանջելով մեզ հետ, և ճիգ ու ջանք թափել, որ ազատենք մեր ձեռքից
Подгруженный файл
Գարեգին Նժդեհը` Հայրենիքի մասին
«Երկիրը, դա հայրենիքի աշխարհագրական զրահն է, հայրենիքն այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը: Ժողովրդի հոգևոր ստեղծագործությունը` ահա հայրենիքը` իր սկիզբն առած նրա բանարվեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին ավանդությունների հետ: Հայրենիքը խորացող էություն է: Դա արտաքին նվաճում չէ, այլ` ինքնանվաճում, ինքնամշակում:
Գերերջանիկ է մարդը, որը կարող է ասել. «Իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար: Այնտեղ երկիրը մշակելու
Գարեգին Նժդեհը` Հայրենիքի մասին «Երկիրը, դա հայրենիքի աշխարհագրական զրահն է, հայրենիքն այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը: Ժողովրդի հոգևոր ստեղծագործությունը` ահա հայրենիքը` իր սկիզբն առած նրա բանարվեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին ավանդությունների հետ: Հայրենիքը խորացող էություն է: Դա արտաքին նվաճում չէ, այլ` ինքնանվաճում, ինքնամշակում: Գերերջանիկ է մարդը, որը կարող է ասել. «Իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար: Այնտեղ երկիրը մշակելու
Подгруженный файл
... Թող աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ էլ պատահի,
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ:
Համո Սահյան
Ո՞վ չգիտի, թե ո՛րքան հիանալի ա աշխարը, ի՞նչպես ա մարդիս հոգին քաշում, վերացնում, զվարթացնում, երբ գարնան զովարար հովը փչում, սար ու ձոր իրանց մահվան քնիցը վեր կացնում, ձին ու սառից հալցնում, նոր հոգի, նոր կյանք տալիս բոլոր բնությանը:
#Խաչատուր_Աբովյան #գարնան_սպասումով
... Թող աստված եղածը պահի, Եվ հետո ինչ էլ պատահի, Ձյուներդ հայերեն են լալու, Գարունդ հայերեն է գալու, Հայերեն են գալու դարերդ: Համո Սահյան Ո՞վ չգիտի, թե ո՛րքան հիանալի ա աշխարը, ի՞նչպես ա մարդիս հոգին քաշում, վերացնում, զվարթացնում, երբ գարնան զովարար հովը փչում, սար ու ձոր իրանց մահվան քնիցը վեր կացնում, ձին ու սառից հալցնում, նոր հոգի, նոր կյանք տալիս բոլոր բնությանը: #Խաչատուր_Աբովյան #գարնան_սպասումով
Подгруженный файл
Մնձուր (գետ)

Մնձուր (Մունջուր), գետ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի աջ վտակը։ Սկիզբ է առնում Մնձուրի լեռների հարավային լանջերից՝ մոտ 2780 մ բարձրությունից։ Երկարությունը մոտ 163 կմ է։Ջրի ծախս 87 մ³/վ։ Հոսում է անդնդախոր, անտառապատ նեղ կիրճով և Խարբերդի դաշտում միախառնվում Արածանիին։ Սնումը խառն է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մնձուր (գետ) Մնձուր (Մունջուր), գետ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի աջ վտակը։ Սկիզբ է առնում Մնձուրի լեռների հարավային լանջերից՝ մոտ 2780 մ բարձրությունից։ Երկարությունը մոտ 163 կմ է։Ջրի ծախս 87 մ³/վ։ Հոսում է անդնդախոր, անտառապատ նեղ կիրճով և Խարբերդի դաշտում միախառնվում Արածանիին։ Սնումը խառն է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Подгруженный файл
Սարվանդիքար բերդ
13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին Սարվանդիքարում իշխել են Կոստանդին Հեթումյանի եղբայրներ Օշինն ու Սմբատը։ 1337 թվականին Սարվանդիքարը զավթել է Մամլուքների սուլթանությունը, իսկ 16-րդ դարում՝ օսմանյան թուրքերը։ Բերդն ավերել են նվաճողները։
Սարվանդիքար բերդ 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին Սարվանդիքարում իշխել են Կոստանդին Հեթումյանի եղբայրներ Օշինն ու Սմբատը։ 1337 թվականին Սարվանդիքարը զավթել է Մամլուքների սուլթանությունը, իսկ 16-րդ դարում՝ օսմանյան թուրքերը։ Բերդն ավերել են նվաճողները։
Подгруженный файл
Երկիր հնամեայ,երկիր հայրենի
Ոչ մի աստղ պայծառ եւ ոչ մի լուսին
Քո յաւերժական հմայքը չունեն
Լեռներից այն կողմ,ամպերից անդին
Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու
Որքան էլ օտար հողերում լինեմ
Անհունութեան մէջ,միջոցին թափուր
Ես քեզ կորոնեմ,հայրենի իմ տուն
Դու առաջին սէր եւ վերջին կարօտ
Յուշերի նաւակ,ուրախ ու ցաւոտ
Շրթերիս վրայ կը մնաս միշտ դու
Մայրական համբոյր,իմ կարօտ տխուր
Երկիր հնամեայ,երկիր պապենի
Քո ոգուց շաղուած լեզու մայրենի
Քո ոգուց բուսած տենչանք ու կարօտ
Ի՞նչ եմ առանց քեզ՝միայն
Երկիր հնամեայ,երկիր հայրենի Ոչ մի աստղ պայծառ եւ ոչ մի լուսին Քո յաւերժական հմայքը չունեն Լեռներից այն կողմ,ամպերից անդին Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու Որքան էլ օտար հողերում լինեմ Անհունութեան մէջ,միջոցին թափուր Ես քեզ կորոնեմ,հայրենի իմ տուն Դու առաջին սէր եւ վերջին կարօտ Յուշերի նաւակ,ուրախ ու ցաւոտ Շրթերիս վրայ կը մնաս միշտ դու Մայրական համբոյր,իմ կարօտ տխուր Երկիր հնամեայ,երկիր պապենի Քո ոգուց շաղուած լեզու մայրենի Քո ոգուց բուսած տենչանք ու կարօտ Ի՞նչ եմ առանց քեզ՝միայն
Подгруженный файл
ԿՏԱԿ
Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ
Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք
Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս
Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:
Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար
Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր
Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում
Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում
Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ
ՈՒ կբերես, իմ բալիկ
ԿՏԱԿ Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս: Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ ՈՒ կբերես, իմ բալիկ
Подгруженный файл
Թաթուլ Կրպեյան
Ես պարում էի, քամին էլ ինձ հետ,
Մենք կարծես մի նոր ծնունդ լինեինք,
Լեռներն էին դողում մեր ոտքերի տակ:
Մենք պարում էին՝ես, քամին հպարտ,
Մենք պարում էինք նոր պարն հայկական,
Մի նոր ընդոստ պա, մի նոր քոչարի,
Ու լեռներն հսկա ալիքվում էին,
Ու լեռներն հսկա լուռ դողում էին
Մեր ոտքերի տակ…
Սիրո վիթխարի կարոտից հյուսված
Թնդում էր պարը մեր Ազատության,
Մեր եղբայրական երազից հյուսված
Թնդում էր պարը մեր ազատության,
Մեր եղբայրական երազից հյուսված
Մեր միասնության կարոտն առաջին,
Թաթուլ Կրպեյան Ես պարում էի, քամին էլ ինձ հետ, Մենք կարծես մի նոր ծնունդ լինեինք, Լեռներն էին դողում մեր ոտքերի տակ: Մենք պարում էին՝ես, քամին հպարտ, Մենք պարում էինք նոր պարն հայկական, Մի նոր ընդոստ պա, մի նոր քոչարի, Ու լեռներն հսկա ալիքվում էին, Ու լեռներն հսկա լուռ դողում էին Մեր ոտքերի տակ… Սիրո վիթխարի կարոտից հյուսված Թնդում էր պարը մեր Ազատության, Մեր եղբայրական երազից հյուսված Թնդում էր պարը մեր ազատության, Մեր եղբայրական երազից հյուսված Մեր միասնության կարոտն առաջին,
Подгруженный файл
Այստեղ ամեն մի քար լուռ
պատմաբան է
ամեն ժայռ
թշնամու դեմ վահան 
ամեն ծառ
կռվի տարիներից
մի բեկոր է կրում իր կրծքում
ամեն ծաղիկ
մի նահատակի սրտից է բուսնում
ամեն գետ
հայերեն է կարկաչում
ամեն թռչուն
անպայման հայերեն է երգում:
Այստեղ
այս հողի վրա
օտարերկրացին անգամ
հայերեն է քայլում:
Ես կառչել եմ այս հողին
իմ գոյությամբ
ինչպես ծառն իր արմատներով
ինչպես քարն
իր ծանրությամբ
և համբուրում եմ նրա մեջ
այն արյունը
որ այս երկրի փրկության համար
թափվել է
հայ զինվորի սրտից
Հովսեփյան
Այստեղ ամեն մի քար լուռ պատմաբան է ամեն ժայռ թշնամու դեմ վահան ամեն ծառ կռվի տարիներից մի բեկոր է կրում իր կրծքում ամեն ծաղիկ մի նահատակի սրտից է բուսնում ամեն գետ հայերեն է կարկաչում ամեն թռչուն անպայման հայերեն է երգում: Այստեղ այս հողի վրա օտարերկրացին անգամ հայերեն է քայլում: Ես կառչել եմ այս հողին իմ գոյությամբ ինչպես ծառն իր արմատներով ինչպես քարն իր ծանրությամբ և համբուրում եմ նրա մեջ այն արյունը որ այս երկրի փրկության համար թափվել է հայ զինվորի սրտից Հովսեփյան
Подгруженный файл
Երազ իմ երկիր հայրենի❤ 🇦🇲

Իմ հայրենիքը իմ շնչող հողն է... որը հոգևարք է ապրում...ջրել է պետք, բարց ոչ արցունքներով... ուժով, հավատով ու հույսով... պայքարով...
Իմ հայրենիքը... լեռների, սարերի ու ձորերի էներգիան է... ազատութրան շուչն է... սերն է...
Իմ հայրենիքը... իմ հիվանդ երեխան է... որին պետք է բուժել... ո՞ վ կհրաժարվի բուժել իր երեխայի վերքը...❤
❃🇦🇲Ես Հայուհի եմ🇦🇲❃
Երազ իմ երկիր հայրենի❤ 🇦🇲 Իմ հայրենիքը իմ շնչող հողն է... որը հոգևարք է ապրում...ջրել է պետք, բարց ոչ արցունքներով... ուժով, հավատով ու հույսով... պայքարով... Իմ հայրենիքը... լեռների, սարերի ու ձորերի էներգիան է... ազատութրան շուչն է... սերն է... Իմ հայրենիքը... իմ հիվանդ երեխան է... որին պետք է բուժել... ո՞ վ կհրաժարվի բուժել իր երեխայի վերքը...❤ ❃🇦🇲Ես Հայուհի եմ🇦🇲❃
Подгруженный файл
Բարի լույս...օրհնյալ ու ԽԱՂԱՂ օր Հայրենիքիս🙏🇦🇲

Ինչի՞ց է որ Հայաստանում
Ջրերը չեն հանգստանում
Այլ քարե-քար ընկած այսպես,
Հնուց ի վեր, գժվածի պես,
Շարաչում են կիրճերն ի վար,
ԵՎ ճչում են տագնապահար:

-Ինչպե՞ս, ինչպե՞ս հանգստանան
Երբ հայրենի լեռների մեջ
Նրանք չունեն ապաստարան…
ԵՎ գնում են ապաստանում
Հեռու՜-հեռու՜ տափաստանում:

Հ. Սահյան
Բարի լույս...օրհնյալ ու ԽԱՂԱՂ օր Հայրենիքիս🙏🇦🇲 Ինչի՞ց է որ Հայաստանում Ջրերը չեն հանգստանում Այլ քարե-քար ընկած այսպես, Հնուց ի վեր, գժվածի պես, Շարաչում են կիրճերն ի վար, ԵՎ ճչում են տագնապահար: -Ինչպե՞ս, ինչպե՞ս հանգստանան Երբ հայրենի լեռների մեջ Նրանք չունեն ապաստարան… ԵՎ գնում են ապաստանում Հեռու՜-հեռու՜ տափաստանում: Հ. Սահյան
Подгруженный файл
Ամեն առավոտ հուշերս նորից
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն
Ուր իմ մանկության ոտնատեղերից
Անձրևաջուր է խմում եղջերուն
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին
Ուր մարդն ամպերին վերից է նայում
Վերից է նայում արծվի ճախրանքին
Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ
Որոտանի մոր,բարդու շվաքում
Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ
Եվ մի փառավոր գալիք է ծաղկում
Այն նվիրական տնակն են տանում
Որ հետո այսքան,այսքան մեծացավ
Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում
Ամեն առավոտ հուշերս նորից Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն Ուր իմ մանկության ոտնատեղերից Անձրևաջուր է խմում եղջերուն Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում Այն բարձունքներն են ինձ տանում կրկին Ուր մարդն ամպերին վերից է նայում Վերից է նայում արծվի ճախրանքին Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ Որոտանի մոր,բարդու շվաքում Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ Եվ մի փառավոր գալիք է ծաղկում Այն նվիրական տնակն են տանում Որ հետո այսքան,այսքան մեծացավ Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում
Подгруженный файл
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ: Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան, Ախր ուրիշ տեղ հորովել չկա, Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում Սեփական հոգին խորովել չկա, Ախր ուրիշ տեղ Սեփական բախտից խռովել չկա: Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ: Ախր ուրիշ տեղ Հողի մեջ այսքան օրհնություն չկա, Այսքան վաստակած հոգնություն չկա, Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև, Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա: Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Подгруженный файл
Բարի լուսո առավոտ Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն...կաթնաբույր իմ ՀԱՅՐԵՆԻՔ:
.... իմ Հայաստան յարն եմ սիրում:...

ԲԱՐԻՆ ԲՈԼՈՐԻՍ ՀԵՏ ...ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԵՏԴ ԲԱՐԻ ԼՈՒՐ ԲԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԵՆ....
Բարի լուսո առավոտ Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն...կաթնաբույր իմ ՀԱՅՐԵՆԻՔ: .... իմ Հայաստան յարն եմ սիրում:... ԲԱՐԻՆ ԲՈԼՈՐԻՍ ՀԵՏ ...ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԵՏԴ ԲԱՐԻ ԼՈՒՐ ԲԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԵՆ....
Подгруженный файл
Այսպէս է ասում Տէրը,- դադարեցրու ձայնդ լալուց եւ աչքերդ սրբիր արտասուքից, որովհետեւ վարձք կայ քո գործքի համար, ասում է Տէրը. եւ ետ պիտի դառնան քո որդիքը թշնամիի երկրիցը։ Եւ յոյս կայ քո ապագայի համար, ասում է Տէրը, եւ քո որդիքը ետ պիտի դառնան իրանց սահմանները:🙏🙏🙏
Երեմիա 31։16,17
Այսպէս է ասում Տէրը,- դադարեցրու ձայնդ լալուց եւ աչքերդ սրբիր արտասուքից, որովհետեւ վարձք կայ քո գործքի համար, ասում է Տէրը. եւ ետ պիտի դառնան քո որդիքը թշնամիի երկրիցը։ Եւ յոյս կայ քո ապագայի համար, ասում է Տէրը, եւ քո որդիքը ետ պիտի դառնան իրանց սահմանները:🙏🙏🙏 Երեմիա 31։16,17
Подгруженный файл
Բարի և օրհնյալ կիրակի, Տերը ողորմի և համբերություն տա բոլորիս այսօր և հաջորդ օրերին
Կենսական ծովի հույզերի միջին
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր.
Կայծակն է զարկում իմ վես ճակատին,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Հողմ ու փոթորիկ շուրջըս են հածում,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Գոռ ալիքները կուրծքս են ծեծում,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Ինձնի՛ց բռնեցեք, խորտակվող մարդիկ,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,
Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Ավ. Իսահակյան
Բարի և օրհնյալ կիրակի, Տերը ողորմի և համբերություն տա բոլորիս այսօր և հաջորդ օրերին Կենսական ծովի հույզերի միջին Ես ժայռի նման կանգնած եմ ամուր. Կայծակն է զարկում իմ վես ճակատին, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր: Հողմ ու փոթորիկ շուրջըս են հածում, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր: Գոռ ալիքները կուրծքս են ծեծում, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր: Ինձնի՛ց բռնեցեք, խորտակվող մարդիկ, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր, Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր: Ավ. Իսահակյան
Подгруженный файл
Բարի լուրի լույս Հայոց աշխարհիս 🇦🇲

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մենք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս. Ամեն
✝ ❤
Բարի լուրի լույս Հայոց աշխարհիս 🇦🇲 Հայր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո. Եկեսցէ արքայութիւն քո. եղիցին կամք քո. որպէս յերկինս` եւ յերկրի. Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր. Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց. Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէն: Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամեն ✝ ❤
Подгруженный файл
ԸՆԿԱԾՆԵՐԸ-Պ.Սևակ
Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝մի տան ճրագ,
Ամեն մեկը՝մի մոր որդի,
Ամեն մեկը՝մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ապագան...
Ամեն մեկը՝անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք...
Ամեն մեկը ընկան ա՛յլ կերպ.
Մերթ՝ջրի մեջ, մերթ՝հողի տակ,
Մեկը սրով, տասը՝հրով,
Մեկը՝արդեն հայտնի հերոս,
Տասը՝հերոս դեռ չդարձած,
Մեկը՝իր մոր արցունքներով
Թաց նամակը դեռ չընթերցած,
Տասը՝նամակ սպասելիս,
Կարոտելիս,երազելիս...
Բայց զոհի՛ պես չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի՛կ,
ԸՆԿԱԾՆԵՐԸ-Պ.Սևակ Կռիվներում ընկան նրանք. Ամեն մեկը՝մի տան ճրագ, Ամեն մեկը՝մի մոր որդի, Ամեն մեկը՝մի աղջկա Երազանքը անապական, Կնոջ՝ սերը, հոր՝ապագան... Ամեն մեկը՝անգիր մի վեպ, Ամեն մեկը անգին մի կյանք... Ամեն մեկը ընկան ա՛յլ կերպ. Մերթ՝ջրի մեջ, մերթ՝հողի տակ, Մեկը սրով, տասը՝հրով, Մեկը՝արդեն հայտնի հերոս, Տասը՝հերոս դեռ չդարձած, Մեկը՝իր մոր արցունքներով Թաց նամակը դեռ չընթերցած, Տասը՝նամակ սպասելիս, Կարոտելիս,երազելիս... Բայց զոհի՛ պես չընկան նրանք: Ընկան նրանք իբրև մարտի՛կ,
Подгруженный файл
Խաղաղ և օրհնյալ առավոտ Հայոց աշխարհին 
Հ.Թումանյան-ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ
Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զրկվա՜ծ հայրենիք։
Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար,
Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար
Խաղաղ և օրհնյալ առավոտ Հայոց աշխարհին Հ.Թումանյան-ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում, Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝ Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ, Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ, Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար, Զարկվա՜ծ հայրենիք, Զրկվա՜ծ հայրենիք։ Խռնվում են մտքիս հանդեպ բանակները անհամար, Տրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ, Ու ջարդարար
Подгруженный файл
ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ

Ամենակարող Տե´ր.
Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ,
Տուր ինձ վճռականություն սուրբ
Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու:
Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու
Ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր:
Երկնային Զորքիդ բարեխոսությամբ
զորացրու և պահպանիր զինակիցներիս,
հրամանատարներիս ու ինձ:
Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո
ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց:
Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ.
Ամեն…🙏🕊🇦🇲
ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ Ամենակարող Տե´ր. Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ, Տուր ինձ վճռականություն սուրբ Հայրենյաց քաջ պաշտպանը լինելու: Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու Ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր: Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու և պահպանիր զինակիցներիս, հրամանատարներիս ու ինձ: Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց: Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ. Ամեն…🙏🕊🇦🇲
Подгруженный файл
Փառավորյալ և օրհնյալ միշտ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին՝ Որդեկորույս մոր և հոր ցավը հասկացող հավերժ բարեխոս համայն աշխարհի, հասցրու մեր աղոթքն ու խնդրանքը քո Միածին Որդուն և մեր Փրկչին, մենք Նրա կամքն ենք խնդրում, Նրա արդար որոշմանն ենք սպասում ամեն օր:
Մեր բազում անմեղ նահատակների արդար արյունը բարեխոս ունենք Քո առջև:
Պարգևիր անփորձանք նոր օր Արցախ աշխարհին,  ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ մեր Հայրենիքին Տէ՛ր Հիսուս, աղաչում ենք Քեզ:🙏✝️🇦🇲
Փառավորյալ և օրհնյալ միշտ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածին՝ Որդեկորույս մոր և հոր ցավը հասկացող հավերժ բարեխոս համայն աշխարհի, հասցրու մեր աղոթքն ու խնդրանքը քո Միածին Որդուն և մեր Փրկչին, մենք Նրա կամքն ենք խնդրում, Նրա արդար որոշմանն ենք սպասում ամեն օր: Մեր բազում անմեղ նահատակների արդար արյունը բարեխոս ունենք Քո առջև: Պարգևիր անփորձանք նոր օր Արցախ աշխարհին, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ մեր Հայրենիքին Տէ՛ր Հիսուս, աղաչում ենք Քեզ:🙏✝️🇦🇲
Подгруженный файл
Տիրոջով՝ օրհնյալ, խաղաղ, անկորուստ և հաղթական օր ամենքիս 
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ո՜վ ամենօրհնյալ որդիդ Աստծո,
Կենդանարար հոր անքնին ծնունդ,
Քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ.
Բավական է, որ ծագի անստվեր ճաճանչը փառքի քո ողորմության,
Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք,
Դևը հալածվի, հանցանքը ջնջվի,
Կապանքը խզվի, խորտակվի շղթան,
Մահացածները կենդանածնվեն,
Խոցը բժշկվի, վերքն առողջանա,
Վերանա ամեն ապականություն,
Թախիծն ընկրկի, ողբը նահանջի,
Խավարը փախչի, մութը վե
Տիրոջով՝ օրհնյալ, խաղաղ, անկորուստ և հաղթական օր ամենքիս ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ Ա Ո՜վ ամենօրհնյալ որդիդ Աստծո, Կենդանարար հոր անքնին ծնունդ, Քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ. Բավական է, որ ծագի անստվեր ճաճանչը փառքի քո ողորմության, Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք, Դևը հալածվի, հանցանքը ջնջվի, Կապանքը խզվի, խորտակվի շղթան, Մահացածները կենդանածնվեն, Խոցը բժշկվի, վերքն առողջանա, Վերանա ամեն ապականություն, Թախիծն ընկրկի, ողբը նահանջի, Խավարը փախչի, մութը վե
Подгруженный файл
Էրեբունի-Երևան
Երևան դարձած իմ Էրեբունի
Դու մեր նոր Դվին,մեր նոր Անի
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք
Մեր դարե կարոտ,մեր քարե նազանք
Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի
Դարեր ես անցել,բայց մնացել ես պատանի
Քո Մասիս հորով,քո Արաքս մորով
Մեծանաս դարով,Երևա՜ն
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ՝իզուր կկորչի,
Առանց քեզ՝մեր տաք տենչն էլ կսառչի:
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով հարբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Էրեբունի-Երևան Երևան դարձած իմ Էրեբունի Դու մեր նոր Դվին,մեր նոր Անի Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք Մեր դարե կարոտ,մեր քարե նազանք Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի Դարեր ես անցել,բայց մնացել ես պատանի Քո Մասիս հորով,քո Արաքս մորով Մեծանաս դարով,Երևա՜ն Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում Անկատար տենչեր ունենք դեռ շատ: Մեր կանչն առանց քեզ՝իզուր կկորչի, Առանց քեզ՝մեր տաք տենչն էլ կսառչի: Կյանքում ամեն սեր լինում է տարբեր, Իսկ մենք բոլորս էլ քեզնով հարբել: Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Подгруженный файл
....Ես մի բուռն եմ քո հողի 🇦🇲🕊

❤💙🧡 ԻՄ ՀԱՅԱՍՏԱ՜Ն...Երազ իմ երկիր Հայրենի ❤
#հաղթելուենք 🇦🇲
Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:
Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:
Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Արծվաբուն երկիր:
Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր,
Հայաստան:#Հաղթելուենք
https://ok.ru/video/3751059722567?fromTime=131
....Ես մի բուռն եմ քո հողի 🇦🇲🕊 ❤💙🧡 ԻՄ ՀԱՅԱՍՏԱ՜Ն...Երազ իմ երկիր Հայրենի ❤ #հաղթելուենք 🇦🇲 Երազի իմ երկիր հայրենի, Հոգսերդ շատ, հույսդ մեծ, Քարքարոտ երկիր: Ես մի բուռն եմ քո հողի, Ես մի ծիլն եմ քո արտի, Ես մի թերթն եմ քո ծաղկի, Հայրենի երկիր, Հայաստան: Երազի իմ երկիր հայրենի, Հոգսերդ շատ, հույսդ մեծ, Արծվաբուն երկիր: Իմ պապերն են քեզ շահել, Իմ եղբայրքն են քեզ պահել, Քոնն են որդիքն իմ ջահել, Հայրենի երկիր, Հայաստան:#Հաղթելուենք https://ok.ru/video/3751059722567?fromTime=131
Подгруженный файл
Բարի Արշալույս Անպարտ Հայոց Աշխարհ 💪🇦🇲🗡

Հայաստան Քո զավակները՝ Լեռներդ, դեռ կան, Դեռ ո՛չ մի, ո՛չ մի Քայլ չեն ընկրկել, Նրանց պարն, ինչպես Պատումդ երկար, Տիեզերքն է ողջ Ուզում ընդգրկել Ու կրքից ազատ, Գրքերիդ ճամփով Քեզ փրկե՜լ, Փրկե՜լ։ Քո զավակները՝ Լեռներդ, դեռ կան, Քեզ, որպես մանուկ, Բարուրել են ու Գրկե՜լ են, Գրկե՜լ։ ❤🙏 #Հաղթելուենք
Հիշենք ու մեծարենք
Բարի Արշալույս Անպարտ Հայոց Աշխարհ 💪🇦🇲🗡 Հայաստան Քո զավակները՝ Լեռներդ, դեռ կան, Դեռ ո՛չ մի, ո՛չ մի Քայլ չեն ընկրկել, Նրանց պարն, ինչպես Պատումդ երկար, Տիեզերքն է ողջ Ուզում ընդգրկել Ու կրքից ազատ, Գրքերիդ ճամփով Քեզ փրկե՜լ, Փրկե՜լ։ Քո զավակները՝ Լեռներդ, դեռ կան, Քեզ, որպես մանուկ, Բարուրել են ու Գրկե՜լ են, Գրկե՜լ։ ❤🙏 #Հաղթելուենք Հիշենք ու մեծարենք
Подгруженный файл
Ալաշկերտի դաշտը առհասարակ կը համապատասխանէ պատմական Բագրեւանդ գաւառին։ Ալաշկերտի դաշտի հարաւարեւելեան հատուածը անցեալին կը կոչուէր Ձիրաւ, իսկ արեւմտեանը՝ հիմնական հատուածը, Բագրեւանդի դաշտ։ Ալաշկերտի դաշտին է Ալաշկերտ քաղաքը, զոր հիմներ է հայոց Վաղարշ Ա թագաւորը (II դ.)։ 371 թուականին։ Ձիրաւի դաշտին վրայ տեղի ունեցեր է Ձիրաւի ճակատամարտը՝ հայկական բանակը առաջնորդեր է Պապ թագաւորը եւ Մուշեղ Սպարապետը, որտեղ հայկական բանակը փառահեղ յաղթանակ տարեր է սասանեան բանակին նկատմամբ։

ՁԻՐԱՎԻ ԴԱՇՏ
Ալաշկերտի դաշտը առհասարակ կը համապատասխանէ պատմական Բագրեւանդ գաւառին։ Ալաշկերտի դաշտի հարաւարեւելեան հատուածը անցեալին կը կոչուէր Ձիրաւ, իսկ արեւմտեանը՝ հիմնական հատուածը, Բագրեւանդի դաշտ։ Ալաշկերտի դաշտին է Ալաշկերտ քաղաքը, զոր հիմներ է հայոց Վաղարշ Ա թագաւորը (II դ.)։ 371 թուականին։ Ձիրաւի դաշտին վրայ տեղի ունեցեր է Ձիրաւի ճակատամարտը՝ հայկական բանակը առաջնորդեր է Պապ թագաւորը եւ Մուշեղ Սպարապետը, որտեղ հայկական բանակը փառահեղ յաղթանակ տարեր է սասանեան բանակին նկատմամբ։ ՁԻՐԱՎԻ ԴԱՇՏ
Подгруженный файл
Թող օրը օրհնաբեր լինի Հայ ու Հայաստանս ❤

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սո՜ւրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից՝ թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա:

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացի՜ր, հայրենի՜ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց:

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենի՜ք,
Եվ մոմի նման ճամփեքիդ վրա,
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա:
Հովհաննես Շիրազ
Թող օրը օրհնաբեր լինի Հայ ու Հայաստանս ❤ ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ Իմ սո՜ւրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, Իմ սրտի միջից՝ թե սիրտս ճեղքես՝ Դրոշիդ բոցը պիտի հուրհրա: Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին, Սակայն, իմացի՜ր, հայրենի՜ք իմ մեծ, Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին, Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց: Ես ամբողջովին քոնն եմ, հայրենի՜ք, Եվ մոմի նման ճամփեքիդ վրա, Քո փառքի համար թե մի օր վառվեմ, Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա: Հովհաննես Շիրազ
Подгруженный файл
Երազիս մեջ կարոտավառ
Համբուրեցի հողն հայրենի
Վարդերի հետարտասվեցի
Արցունք դառավցողն հայրենի
Մասիսն հեռվից նայում էր ինձ
Արագածն էր ոտքերիս տակ
Ծաղիկների թերթերի հետ
Սիրտս լվաց շողն հայրենի
Երբ շուրթերս գետնին կպան
Թվաց արևն եմհամբուրում
Թվաց թեիմ Հայաստանի
Բոլոր սարերն եմ համբուրում
Մեր դյուցազուն նախնիների
Շիրմաքարերն եմհամբուրում
Նվիրական նոր հույզերով
Սիրտս լցրեց հողն հայրենի:

Օտար մեղրից հազար անգամ
Քաղցր էծիլը հայոց հողի.
Հայրենիքիս կաթիլ ջուրը
Մի օվկիանի հետչեմ փոխի,
Երազիս մեջ կարոտավառ Համբուրեցի հողն հայրենի Վարդերի հետարտասվեցի Արցունք դառավցողն հայրենի Մասիսն հեռվից նայում էր ինձ Արագածն էր ոտքերիս տակ Ծաղիկների թերթերի հետ Սիրտս լվաց շողն հայրենի Երբ շուրթերս գետնին կպան Թվաց արևն եմհամբուրում Թվաց թեիմ Հայաստանի Բոլոր սարերն եմ համբուրում Մեր դյուցազուն նախնիների Շիրմաքարերն եմհամբուրում Նվիրական նոր հույզերով Սիրտս լցրեց հողն հայրենի: Օտար մեղրից հազար անգամ Քաղցր էծիլը հայոց հողի. Հայրենիքիս կաթիլ ջուրը Մի օվկիանի հետչեմ փոխի,
Подгруженный файл
ՄՇՈ ԴԱՇՏԷն Մշո դաշտ կըսին, հին քարի գեղ է
Էն Մշո ջուր կըսին, հիվընդի դեղ էՄշո դաշտ
Պետք է տեսնել այդ դաշտը,այդ դրախտանման տարածությունը,բնակիչներին,արգավանդ արդյունքը,ծծել սքանչելի օդը, խմել անուշահամ ջուրը,աչքի առջև միշտ այստեղ բնակվող ժողովրդի առողջ ,պարթև հասակը, լայն թիկունքը,արևակեզ,սակայն հրացայտ աչքերով գեր դեմքը,տեսնել նրա աշխատանքը,նրա տաժանալի կյանքը և ցավերը լսել:
Ոչ մի լեռնաշղթա չունի Մուշի սարերի պես շքեղ տեսարաններ,բնության վայրենություններ,ծաղկավետ, ջրառատ և անտառապա
ՄՇՈ ԴԱՇՏԷն Մշո դաշտ կըսին, հին քարի գեղ է Էն Մշո ջուր կըսին, հիվընդի դեղ էՄշո դաշտ Պետք է տեսնել այդ դաշտը,այդ դրախտանման տարածությունը,բնակիչներին,արգավանդ արդյունքը,ծծել սքանչելի օդը, խմել անուշահամ ջուրը,աչքի առջև միշտ այստեղ բնակվող ժողովրդի առողջ ,պարթև հասակը, լայն թիկունքը,արևակեզ,սակայն հրացայտ աչքերով գեր դեմքը,տեսնել նրա աշխատանքը,նրա տաժանալի կյանքը և ցավերը լսել: Ոչ մի լեռնաշղթա չունի Մուշի սարերի պես շքեղ տեսարաններ,բնության վայրենություններ,ծաղկավետ, ջրառատ և անտառապա
Подгруженный файл
Ախ, իմ խոնարհ, խելոք,
Խելացնոր աշխարհ,
Միշտ երեխա, միշտ ծեր,
Միշտ հին ու նոր աշխարհ:
Հանճարներ ես ծնում
Եվ մնում ես էլի
Ապաշնորհների
Մենաշնորհ, աշխա՛րհ:

Հ. Սահյան

Նկարի հեղինակ` Էրիկ Դավթյան
Ախ, իմ խոնարհ, խելոք, Խելացնոր աշխարհ, Միշտ երեխա, միշտ ծեր, Միշտ հին ու նոր աշխարհ: Հանճարներ ես ծնում Եվ մնում ես էլի Ապաշնորհների Մենաշնորհ, աշխա՛րհ: Հ. Սահյան Նկարի հեղինակ` Էրիկ Դավթյան
Подгруженный файл
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը,ապա միեւնույն է,թե որքան է նրա երկարությունը.

Պիտի ելնեմ Մեծ Մասիսի
Աստվածամերձ գագաթին,
Որ վրեժիս հրաբուխը
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը,ապա միեւնույն է,թե որքան է նրա երկարությունը. Պիտի ելնեմ Մեծ Մասիսի Աստվածամերձ գագաթին, Որ վրեժիս հրաբուխը
Подгруженный файл
ԵՓՐԱՏ
Եփրատը ընդունված է համարել Մերձավոր Արևելքի սիմվոլը: Տարածք, որտեղ այսօր բախվում են գերտերությունների շահերը: Այդ իսկ պատճառով, այս գետը վերջին ժամանակները հայտնվել է նաև աստվածաբանների և քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում:
ԵՓՐԱՏ Եփրատը ընդունված է համարել Մերձավոր Արևելքի սիմվոլը: Տարածք, որտեղ այսօր բախվում են գերտերությունների շահերը: Այդ իսկ պատճառով, այս գետը վերջին ժամանակները հայտնվել է նաև աստվածաբանների և քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում:
Подгруженный файл
Բարի լույս իմ անսասան Հայրենիք 🇦🇲
Բարի լույս իմ արի Զինվոր🙏

Բարի լուսաբաց, Հայաստան,
Բարի լույս աշխարհի հայեր:
Բարին ընդ Ձեզ,
Good morning, Armenia!
Good morning, Armenians in the world!
Good morning to our

Աստված պահապան Հայ Զինվորին՝ Հայոց պատմություն մերօրյա կերտող ու պետականություն պահպանողին։
Բարի լույս իմ անսասան Հայրենիք 🇦🇲 Բարի լույս իմ արի Զինվոր🙏 Բարի լուսաբաց, Հայաստան, Բարի լույս աշխարհի հայեր: Բարին ընդ Ձեզ, Good morning, Armenia! Good morning, Armenians in the world! Good morning to our Աստված պահապան Հայ Զինվորին՝ Հայոց պատմություն մերօրյա կերտող ու պետականություն պահպանողին։
Подгруженный файл
О Происхождении Багратидов
Багратиды в Армении называются Багратуни
. Ираника указывает,что род Багратуни до Христианства утверждал,что они происходят от Солнечного Божества.Во времена Мовсеса Хоренаци была распространена и другая,скорее всего более древняя легенда,согласно которой,род Багратуни происходил от потомства Айка Наапета, патриарха армян.Об этом с опровержением сообщает сам Мовсеса Хоренаци:Ибо некоторые не заслуживающие доверия люди произвольно,не считаясь с истиной,утверждают
О Происхождении Багратидов Багратиды в Армении называются Багратуни . Ираника указывает,что род Багратуни до Христианства утверждал,что они происходят от Солнечного Божества.Во времена Мовсеса Хоренаци была распространена и другая,скорее всего более древняя легенда,согласно которой,род Багратуни происходил от потомства Айка Наапета, патриарха армян.Об этом с опровержением сообщает сам Мовсеса Хоренаци:Ибо некоторые не заслуживающие доверия люди произвольно,не считаясь с истиной,утверждают
Подгруженный файл
Իմ հոգին զույգ հենարան ունի՝Աստված և Հայրենիք։Նա,ով ընդունում է Աստծու գոյությունը,ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝Ազգ,Հայրենիք, Պետություն։
ՆԺԴԵՀ
Դուն իմ բաժինս ես,ո՛վ Տեր.
Խոստացայ ու քու խոսքերդ պահեմ:
Բոլոր սրտով քու երեսդ խնդրեցի.
Ողորմէ՛ ինծի քու խոսքիդ համեմատ:
Իմ ճամբաներուս վրայով մտածեցի
Եվ իմ ոտքերս քու վկայութիւներուն դարձուցի
Քու պատուիրանքներդ պահելու
Արտորացի ու չուշացայ:
Ամբարիշտներուն խումբերը զիս պատեցին
Բայց ես քու օրենքդ չմոռացայ:
Իմ հոգին զույգ հենարան ունի՝Աստված և Հայրենիք։Նա,ով ընդունում է Աստծու գոյությունը,ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականության՝Ազգ,Հայրենիք, Պետություն։ ՆԺԴԵՀ Դուն իմ բաժինս ես,ո՛վ Տեր. Խոստացայ ու քու խոսքերդ պահեմ: Բոլոր սրտով քու երեսդ խնդրեցի. Ողորմէ՛ ինծի քու խոսքիդ համեմատ: Իմ ճամբաներուս վրայով մտածեցի Եվ իմ ոտքերս քու վկայութիւներուն դարձուցի Քու պատուիրանքներդ պահելու Արտորացի ու չուշացայ: Ամբարիշտներուն խումբերը զիս պատեցին Բայց ես քու օրենքդ չմոռացայ:
Подгруженный файл
Վարդան Ստեփանյան (Դուշման Վարդան)...
Այսօր հերոս Վարդան Ստեփանյանի հիշատակի օրն է......
Վարդան Ստեփանյան (Դուշման Վարդան)... Այսօր հերոս Վարդան Ստեփանյանի հիշատակի օրն է......
Подгруженный файл
Բարի լոյս օր Աստուածային..💥.

Բարի առավոտի հրաշագեղ արշալույսի ողջույններով. արեւն ելավ սարերեն....ու բացվեց օր խաղաղ ցնծութեան:
Բարի լույս օդիդ ,ջրիդ ,հողիդ իմ անոյշ օրհնեալ Հայրենիք:

«Վայ են ազգին, որ աշխարհումս անտեր ա,
Վայ են երկրին, որ թշնամու գերի ա
Վայ են խալխին, որ ինքն իր կյանքն աշխարքը,
Չի պահպանի ու հաիամու ձեռ կտա»^։

«Շունչդ տուր Հոգիդ, բայց քո Հայրենիք
Մի տար թշնամյաց, ու անաշխարհիկ
Ընկնի լ սարեսար, լին ի լ չարաչար,
Ծ առա օտարաց կամ գերի անճար»:

Խ. ԱԲՈՎՅԱՆ
Բարի լոյս օր Աստուածային..💥. Բարի առավոտի հրաշագեղ արշալույսի ողջույններով. արեւն ելավ սարերեն....ու բացվեց օր խաղաղ ցնծութեան: Բարի լույս օդիդ ,ջրիդ ,հողիդ իմ անոյշ օրհնեալ Հայրենիք: «Վայ են ազգին, որ աշխարհումս անտեր ա, Վայ են երկրին, որ թշնամու գերի ա Վայ են խալխին, որ ինքն իր կյանքն աշխարքը, Չի պահպանի ու հաիամու ձեռ կտա»^։ «Շունչդ տուր Հոգիդ, բայց քո Հայրենիք Մի տար թշնամյաց, ու անաշխարհիկ Ընկնի լ սարեսար, լին ի լ չարաչար, Ծ առա օտարաց կամ գերի անճար»: Խ. ԱԲՈՎՅԱՆ
7222411772037374718325657180949471695556716913247161309971597289715970307152258871522564713057837129637271217609712117757111162571026877710006957099169770954161709163977083991370811917707696067076940170660841703928877036318770362020703536577022600270206967701071876993248269897562698326466983250869831922
Постила
Что такое Постила О нас Блог Постила ВКонтакте Кнопка «Пост!»
Новые посты Новые доски Открытки Рецепты Aрхив
Категории Темы Теги Лучшее на Постиле Рекламодателям
Помощь Правила Пользовательское соглашение Наши партнеры: Пикабу