

13.12.2020, 4:40:56
Ամեն առավոտ հուշերս նորից Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն Ուր իմ մանկության ոտնատեղերից Անձրևաջուր է խմում եղջերուն Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում Այն բարձունքներն են ինձ տանում կրկին Ուր մարդն ամպերին վերից է նայում Վերից է նայում արծվի ճախրանքին Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ Որոտանի մոր,բարդու շվաքում Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ Եվ մի փառավոր գալիք է ծաղկում Այն նվիրական տնակն են տանում Որ հետո այսքան,այսքան մեծացավ Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում
Ամեն առավոտ հուշերս նորից
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն
Ուր իմ մանկության ոտնատեղերից
Անձրևաջուր է խմում եղջերուն
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին
Ուր մարդն ամպերին վերից է նայում
Վերից է նայում արծվի ճախրանքին
Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ
Որոտանի մոր,բարդու շվաքում
Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ
Եվ մի փառավոր գալիք է ծաղկում
Այն նվիրական տնակն են տանում
Որ հետո այսքան,այսքան մեծացավ
Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում