31.08.2020, 16:39:20
Ս Ի Ր Ե Ց Ի, Յ Ա Ր Ս Տ Ա Ր Ա Ն Սիրեցի, յարս տարան. Յարա տըվին ու տարան — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սիրտըս պոկեցին, տարան: Ցավըս խորն է, ճար չըկա, Ճար չըկա, ճար անող չըկա, — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սրտացավ ընկեր չըկա: Լա՛վ օրերս գնացի՛ն, Ափսո՛ս ասին, գնացի՛ն. — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սև դարդերս մնացին... Ավետիք Իսահակյան
Ս Ի Ր Ե Ց Ի, Յ Ա Ր Ս Տ Ա Ր Ա Ն
Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:
Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:
Լա՛վ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին...
Ավետիք Իսահակյան