ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ.ԱՐԱԲԿԻՐ.ՈՍԿԵԳԵՏԱԿՆ Է.
...Փակում եմ աչքերս եւ իմ դեմ նորից Ոսկեգետակն է,Երմոնյա տատս գետափին ծնկած բուրդ է լվանում:Ես ու
քույրս ոտաբոբիկ վազում ենք գետակն ի վար ու
հավաքում ջրի փախցրած բուրդը:
Հետո եմ,իհարկե, գլխի ընկել,որ այդ օրը տատս վերջին անգամ էր բուրդ լվանում Ոսկեգետակում,որ ես ու քույրս վերջին անգամ էինք վազվզում արցունքի պես վճիտ այդ ջրերում,եւ հուշի այդ բեկորը վերջիններից է ծննդավարիցս բերած իմ կիսաիրական ու կիսաերազային հուշերի մեջ...
Վ.Դավթյանի «Անխորագիր» վիպակ