07.09.2020, 8:31:36
Հաց է եղել ու գինի ու լռություն է եղել, Ու թախիծն է կաթկթել,որ մաքուր էր որպես ցող, Մենք նստել ենք իրար դեմ ու թախիծով այդ ցողել Ես` իմ աշխարհը կորած, դու`քո աշխարհը կորչող: Ինչ տխուր է լեռներում չվող կանչը կռունկի, Եվ սիզախոտը այրված ինչ թանկագին է բուրում, Թափառական մի կարոտ այնտեղ իջնում է ծունկի, Հեկեկացող աղբյուրի մանկությունը համբուրում: Վանք է եղել ավերակ,չորացած հուն ու ակունք, Ու եղինջները կարծեսբոբիկ ոտքերդ են վառել, Դու լռել ես քարի պես, բայց ես նայել եմ թաքուն
Հաց է եղել ու գինի ու լռություն է եղել,
Ու թախիծն է կաթկթել,որ մաքուր էր որպես ցող,
Մենք նստել ենք իրար դեմ ու թախիծով այդ ցողել
Ես` իմ աշխարհը կորած, դու`քո աշխարհը կորչող:
Ինչ տխուր է լեռներում չվող կանչը կռունկի,
Եվ սիզախոտը այրված ինչ թանկագին է բուրում,
Թափառական մի կարոտ այնտեղ իջնում է ծունկի,
Հեկեկացող աղբյուրի մանկությունը համբուրում:
Վանք է եղել ավերակ,չորացած հուն ու ակունք,
Ու եղինջները կարծեսբոբիկ ոտքերդ են վառել,
Դու լռել ես քարի պես, բայց ես նայել եմ թաքուն