Եփրատի վտակներից մեկի Ոսկեգետակի վրա ծվարած գյուղաքաղաքը`Արաբկիրը,ուր ծնվել եմ ես, սովորություն ուներ ամռանը կավե տանիքներին քնել։Բայց մեր տանիքների կավը սովորական գորշ կավ չի եղել,այլ մոտակա լեռներից պեղված հատուկ կապույտ ու անջրանցիկ կավ, որ երազային երանգներ է տվել գյուղաքաղաքին։ Մի ուրիշբարեմասնություն էլ է ունեցել այդ կավը, երբ երեկոները ջուր են ցողել տանիքին, կավը ծոթրինի ու մանուշակի պես է բուրել,ու հոգնաբեկ մարդկանց այնպես է թվացել, թե իրենք ծոթրինի ու մանուշակի մեջ են քնած։
Վ.Դավթյան