ԿՏՈՒՑ ԱՆԱՊԱՏ «Կռունկի վանք»
Աբեղաները մեզ տարան իրանց վանքը և հանգստացրին: Խուցերից ամենահարմարը պատրաստեցին մեզ համար, իսկույն կրակ վառեցին, տաքացանք և սկսեցինք բուխարու առջև մեր հագուստները չորացնել: Բերզեն-Օղլին չեկավ մեզ հետ, նա մնաց կղզու ափերի մոտ` տեսնելու, թե ի՞նչ եղավ իր նավակը: Ասլանը նրան ոչինչ չասաց,գոնե իբրև բժիշկ չարգելեց նրան, որ այնպես թրջված հագուստով կարող էր հիվանդանալ, մանավանդ որ մրրիկը դեռ չէր դադարել, և սաստիկ ցուրտ քամի էր
փչում: Եվ եթե մի բան ասելու լիներ, նա հազիվ թե