Պատմում են, երբ թուրքերը 1918 թվականին մտնում են Ղարս, հավաքում են քաղաքում հայ արհեստավորներին, որպեսզի աշխատացնեն և հարցուփորձ են անում, թե ով ինչ գործ կարող է անել: Նրանց մեջ է լինում նաև վարպետ Մելիքը. _ Կուզե՞ս աշխատել օսմանցու համար: _Կաշխատիմ, հբը ի՞նչ բդի ենեմ,- պատասխանում է Մելիքը: _ Դե ձերոնց համար ինչպես որ կաշխատեիր, էդպես էլ մեր համար պիտի աշխատես: _Ձեզի համար ավելի լավ կաշխատիմ, բեյ: _Աֆերիմ, բայց ի՞նչ գործ կենես: _Դագաղ կշինեմ, բեյ: