

12.12.2020, 17:33:54
ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում: Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում: Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚ Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚ Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚ Երկինքը իր ճիշտ պատճենը հանում: Պարզապես Դավիթն այստեղ է կռվել: Պարզապես Նարեկն այստեղ է գրվել: Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚ Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚ Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ եղեցկի՛ն‚ Բարու՛ն‚ Վսեմի՛ն‚ Լավի˜ն… Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
եղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն…
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում: