29.12.2020, 0:06:49
Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս, – Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի. Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս, Բոլոր իրերն ու աստղերը անհունի։ Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե, – Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի. Լացը՝ ժըպիտ ու սերը՝ ցավ համարե, Թե որ ապրես, կյանքըդ ինչու՞ համար է։ Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ, – Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի. Շատ մի´ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ, Կյանքն էլ կանցնի,- այդ որ ոչինչ ու ոչինչ։ Ավետիք Իսահակյան
Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս,
– Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի.
Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,
Բոլոր իրերն ու աստղերը անհունի։
Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե,
– Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի.
Լացը՝ ժըպիտ ու սերը՝ ցավ համարե,
Թե որ ապրես, կյանքըդ ինչու՞ համար է։
Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ,
– Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.
Շատ մի´ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ,
Կյանքն էլ կանցնի,- այդ որ ոչինչ ու ոչինչ։
Ավետիք Իսահակյան