Ծնվել է Ղազախի Թավուզ գյուղում: 1896թ. անցնում է Թավրիզ , մասնակցում փամփուշտների պատրաստմանը եւ զենքի փոխադրման աշխատանքներին: Զինատար խմբի կազմում անցնում է Վան ու մասնակցում ինքնապաշտպանական կռիվներին: Հիսունապետի օգնականի կոչում է ստանում եւ մասնակցում Խանասորի արշավանքին, որտեղ եւ զոհվում է 27 տարեկան հասակում: