Համշենում Նոր տարվա գիշերով դռնից ներս «հաբիգա» (պարկ) էին գցում, որի մեջ ընկույզ էին դնում։
Կաղանդի օրը տուն էին մտնում ու տնից դուրս էին ելնում աջ ոտքով, քանի որ աջը կապվում էր հաջողության հետ։
Ջավախքում վաղ առսվոտյան ապլան (տանտիկինը) հարսների հետ տարի-հացը ձեռքերին դուրս էին գալիս և, դիմելով դեպի արևելք, երեք անգամ ասում. «Դէօվլաթ, սարն ես, ձորն ես, արի տուն»։
Աղբյուր՝ Սիմոնյան Լ., Տոմարային ծիսաշար, հտ.1, Երևան, 2006։