Ս. Ծննդյան ծիսական ճաշատեսակներից առավել կարևորը ծիսական բաղարջն էր,կրկենին կամ դովլաթը,որը հաջորդ օրը պետք է մասերի բաժանվեր կամ բաշխվեր ընտանիքի անդամների, ինչպես նաև ընտանի կենդանիների միջև։Ըստ Ազնիվ Կարապետյանի,բացի տարի հացի կտորներից,կենդանիներին տալիս էին նաև պասուց տոլմա։ ամշենում ծիսահացը կոչվում էր նաև քաթա։Տարի-հացի մեջ դրվում էր նաև գուշակություն-բախտավորության համար նախատեսված դովլաթը։Դովլաթը մի մետաղադրամ էր կամ հոնի կորիզ,որն ըստ հավատալիքի երջանկություն էր բերում ընտանիքի անդամին