Постила
  • Авто и мото
  • Гороскопы и эзотерика
  • Дом и уют
  • Здоровье
  • Литература
  • Новости
  • Психология
  • Ремонт
  • Саморазвитие
  • Фотография и искусство
  • Какой сегодня праздник?
  • Внешность
  • Дети
  • Еда и напитки
  • Знаменитости
  • Маникюр
  • Покупки
  • Путешествия
  • Рукоделие
  • Свадьба
  • Цветы
  • Кусочек Постилы
  • Вязание
  • Диеты и похудение
  • Животные
  • Компьютеры и телефоны
  • Музыка
  • Открытки новое
  • Причёски
  • Разное
  • Сад и огород
  • Спорт и фитнес
  • Блог Постилы
  • Вход / Регистрация
    • Кнопка Пост!
    • Правила

Տոմար, ծես, ծիսաշար

Janeta Arshakyan Разное 17 читателей 21 пост
Подгруженный файл
Դռան առաջ հերկեցին,
Զատկի ձվեր ներկեցին,
Դրկցին ողջույն տվեցին:
Գիշեր կծիկ գլորե,
Լուսնակ լրիվ բոլորե
Մեջ սև ամպի մոլորե:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Ռանչպարի քունն անուշ:
Քամին սարին զղզղաց,
Բարակ անձրև շղշղաց,
Դալար տերև դողդողաց:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Անձրևի հոտն է անուշ:
Երկար գոմը սալեցին,
Սև ձին մեջը նալեցին,
Սպիտակ ճակատ նշնեցին:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Աղոթրանի լույսն անուշ:
Դռան առաջ հերկեցին,
Զատկի ձվեր ներկեցին,
Դրկցին ողջույն տվեցին:
Դռան առաջ հերկեցին, Զատկի ձվեր ներկեցին, Դրկցին ողջույն տվեցին: Գիշեր կծիկ գլորե, Լուսնակ լրիվ բոլորե Մեջ սև ամպի մոլորե: Լուսնակն անուշ, հովն անուշ, Ռանչպարի քունն անուշ: Քամին սարին զղզղաց, Բարակ անձրև շղշղաց, Դալար տերև դողդողաց: Լուսնակն անուշ, հովն անուշ, Անձրևի հոտն է անուշ: Երկար գոմը սալեցին, Սև ձին մեջը նալեցին, Սպիտակ ճակատ նշնեցին: Լուսնակն անուշ, հովն անուշ, Աղոթրանի լույսն անուշ: Դռան առաջ հերկեցին, Զատկի ձվեր ներկեցին, Դրկցին ողջույն տվեցին:
Подгруженный файл
Զատկի կերակրատեսակնե Ածիկ Գարնանային անհաս ցորենը լցնել ուռենու ճյուղերից կարված զամբյուղի մեջ, դնել մութ տեղ: Երկու օրը մեկ ջրել այնքան ժամանակ, մինչ ծիլերի բարձրությունը հասնի տասը սանտիմետրի: Ծիլերն աղալով կարելի է ստանալ հյութ, վրան լցնել ալյուր, խառնել այնքան, մինչև ստացվի ծորուն զանգված: Ապա դնել կրակի վրա ու եփել` անընդհատ խառնելով:

Մի անգամ Ոստանի շեյխերը հավաքվում են ու որոշում` Զատկի տոնական օրը Իլի (գյուղ Վանի նահանգում) վանական միաբանության անդամներին կոտորել։ Տեղեկանալով այդ մասին` Իլի վանահայրը զենք է ձեռք բերում և միաբանության անդամներին բաժանում։ Զատկի նախորդ օրը` նավակատիքին, երբ բոլոր շեյխերը հավաքված են լինում մզկիթում, վանականները բոլորին կոտորում են։ Այսպես է առաջացել « Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիքը» առածը։
Աղբյուրը` Հարոյան Ռ., «Զատիկ»
Մի անգամ Ոստանի շեյխերը հավաքվում են ու որոշում` Զատկի տոնական օրը Իլի (գյուղ Վանի նահանգում) վանական միաբանության անդամներին կոտորել։ Տեղեկանալով այդ մասին` Իլի վանահայրը զենք է ձեռք բերում և միաբանության անդամներին բաժանում։ Զատկի նախորդ օրը` նավակատիքին, երբ բոլոր շեյխերը հավաքված են լինում մզկիթում, վանականները բոլորին կոտորում են։ Այսպես է առաջացել « Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիքը» առածը։ Աղբյուրը` Հարոյան Ռ., «Զատիկ»
Подгруженный файл
Ձուն, որպես նոր կյանքի խորհրդանիշ, առնչվում է գարնան, բնության զարթոնքն արտացոլող հավատալիքներին։ Սեբաստացիները համոզված էին, որ «մինչև Զատկըվան հավկիթին կեղևը գետին չիյնայ (չընկնի), օդերը չեն տաքնար»:

Նկարում պատկերված տիկնիկը կոչվում է Թերափ։ Հնում մեր փոքրիկները Ծաղկազարդի շրջայցերի ժամանակ տնից-տուն, բակից-բաց պտտեցրել են այս գեղեցիկ տիկնիկին, որի շապիկը լուսակերտ և նկարազարդ էր, իսկ մեջքի գոտին՝ գույնզգույն, ինչպես ծիածան։
Ապրիլի 3-ին գարնանային տոների մասին ենք խոսելու, իրար ավետիս փոխանցելու, երգ-պարով, տիկնիկների պատրաստմամբ ու ավանդական ուտեստների ճաշակմամբ օրը տոն դարձնելու։ Սպասում ենք🥰։
Մանրամասները` https://fb.me/e/4gppmuDPx
Նկարում պատկերված տիկնիկը կոչվում է Թերափ։ Հնում մեր փոքրիկները Ծաղկազարդի շրջայցերի ժամանակ տնից-տուն, բակից-բաց պտտեցրել են այս գեղեցիկ տիկնիկին, որի շապիկը լուսակերտ և նկարազարդ էր, իսկ մեջքի գոտին՝ գույնզգույն, ինչպես ծիածան։ Ապրիլի 3-ին գարնանային տոների մասին ենք խոսելու, իրար ավետիս փոխանցելու, երգ-պարով, տիկնիկների պատրաստմամբ ու ավանդական ուտեստների ճաշակմամբ օրը տոն դարձնելու։ Սպասում ենք🥰։ Մանրամասները` https://fb.me/e/4gppmuDPx
Подгруженный файл
Ծաղկազարդի տոնին երեխաները տնետուն են շրջում, օրհնած ճյուղեր և օրհնանք-բանաձև խոսքեր բաժանում բոլորոին: Տանտիրուհին՝ ի պատասխան նրանց օրհնության, բաժին, զոհաբերություն է տալիս. քաղցրավենիք, գումար, ձու:
«Ով որ չտա իմ բաժին ձուն,
Մուկն ու կատուն իրենց թթուն,
Ով որ կտա իմ բաժին ձուն,
Աստված պահի իր փեսացուն»:
Ձուն հատկապես պահանջում են Զատկին զարդարելու և ձվախաղերին պատրաստվելու համար 😊։
Ծաղկազարդի տոնին երեխաները տնետուն են շրջում, օրհնած ճյուղեր և օրհնանք-բանաձև խոսքեր բաժանում բոլորոին: Տանտիրուհին՝ ի պատասխան նրանց օրհնության, բաժին, զոհաբերություն է տալիս. քաղցրավենիք, գումար, ձու: «Ով որ չտա իմ բաժին ձուն, Մուկն ու կատուն իրենց թթուն, Ով որ կտա իմ բաժին ձուն, Աստված պահի իր փեսացուն»: Ձուն հատկապես պահանջում են Զատկին զարդարելու և ձվախաղերին պատրաստվելու համար 😊։
Подгруженный файл
1. Խնկի բույրը կանխում է օդում, ջրում և օրգանիզմում մանրէների բազմացումը:
2. Խնկի ծուխը ոչնչացնում է բոլոր վիրուսներն ու ախտածին բակտերիաները միաժամանակ լինելով հզորագույն իմունախթանիչ։
3. Մանրագույն մասնիկները թոքերի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ՝ ունենալով բուժիչ ազդեցություն:
4. Խնկի բույրը նաև բարելավում է հիշողությւոնը: Միջնադարյան հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Իր տաք ու չոր էությամբ՝ խունկն ամրապնդում է գիտակցությունն ու բուժում մոռացկոտությունը»:
1. Խնկի բույրը կանխում է օդում, ջրում և օրգանիզմում մանրէների բազմացումը: 2. Խնկի ծուխը ոչնչացնում է բոլոր վիրուսներն ու ախտածին բակտերիաները միաժամանակ լինելով հզորագույն իմունախթանիչ։ 3. Մանրագույն մասնիկները թոքերի միջոցով ներթափանցում են մարդու օրգանիզմ՝ ունենալով բուժիչ ազդեցություն: 4. Խնկի բույրը նաև բարելավում է հիշողությւոնը: Միջնադարյան հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Իր տաք ու չոր էությամբ՝ խունկն ամրապնդում է գիտակցությունն ու բուժում մոռացկոտությունը»:
Подгруженный файл
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվանՄեծ պահքը հասել է իր կեսին`, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի
Միջինքը Ժողովրդական ավանդության համաձայն՝Միջինքի օրը ընտանիքներում հայ տանտիկինները բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ,ուլունք, փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ կամ էլ փայտյա խաչ են դնում
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվանՄեծ պահքը հասել է իր կեսին`, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի Միջինքը Ժողովրդական ավանդության համաձայն՝Միջինքի օրը ընտանիքներում հայ տանտիկինները բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ,ուլունք, փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ կամ էլ փայտյա խաչ են դնում
Подгруженный файл
Բարեկենդանի վերջին օրը խելահեղության են հասնում խնջույքները, պարերը, խաղերը: Բոլորը ջանում են ուտել, վերջացնել բոլոր մսեղեն, յուղեղեն, կաթնեղեն կերակրատեսակները: Աղջիկները ճլորթու վերջին ճոճերն են անում, տղաներն էլհրապարակ են դուրս գալիս գլխավոր ձիարշավի, որը պիտի ավարտվի «Ուտիս տատին»
վռնդելու, «Պաս պապին» հրավիրելու ծեսով:
Բարեկենդանի վերջին օրը խելահեղության են հասնում խնջույքները, պարերը, խաղերը: Բոլորը ջանում են ուտել, վերջացնել բոլոր մսեղեն, յուղեղեն, կաթնեղեն կերակրատեսակները: Աղջիկները ճլորթու վերջին ճոճերն են անում, տղաներն էլհրապարակ են դուրս գալիս գլխավոր ձիարշավի, որը պիտի ավարտվի «Ուտիս տատին» վռնդելու, «Պաս պապին» հրավիրելու ծեսով:
Подгруженный файл
Բարեկենդանը հայոց հնագույն և տարածված տոներից է:Այս տոնը բացի «Բարեկենդան» անունից, ուներ նաև անվանման այլ ձևեր, օրինակ. «Բարիկենանք»՝Նոր Նախիջևանում, «Փորեկենդան»՝ Ջավախքում,«Պարեկենդանք»՝ Արճակում, «Բըրգինդան»՝ Մեղրիում, «Պարգընդընք»՝Մուսա Լեռում և այլն:
Աղբյուր՝ surbzoravor.am😀Բարեկենդանը, մասնավորապես, հին երևանցիների համար ամենաառատ ուտելիքների տոնն էր:Այդ ժամանակ բացվում էր ղաուրմայի կճուճը և անսպառ օգտագործվում յուղը:Պատահական չէ, որ տոնի վերջին երեկոյին տրվել է «տրաքելու օր» անվանումը:
Բարեկենդանը հայոց հնագույն և տարածված տոներից է:Այս տոնը բացի «Բարեկենդան» անունից, ուներ նաև անվանման այլ ձևեր, օրինակ. «Բարիկենանք»՝Նոր Նախիջևանում, «Փորեկենդան»՝ Ջավախքում,«Պարեկենդանք»՝ Արճակում, «Բըրգինդան»՝ Մեղրիում, «Պարգընդընք»՝Մուսա Լեռում և այլն: Աղբյուր՝ surbzoravor.am😀Բարեկենդանը, մասնավորապես, հին երևանցիների համար ամենաառատ ուտելիքների տոնն էր:Այդ ժամանակ բացվում էր ղաուրմայի կճուճը և անսպառ օգտագործվում յուղը:Պատահական չէ, որ տոնի վերջին երեկոյին տրվել է «տրաքելու օր» անվանումը:
Подгруженный файл
Շաբաթը մեկ անգամ Մելքոն վարժապետը աշակերտներին կրկնել էր տալիս հայոց այբուբենը։ Աշակերտները պարտավոր էին անգիր ասել բոլոր տառերը, դրանք զուգակցելով հայ շինականների առավոտյան կանչերի հետ։ Այբուբենը սերտելու այս եղանակը Մելքոն վարժապետն էր մշակել ոտանավորի ձևով, նպատակ ունենալով հայոց գրերի պատկերը և հաջորդական կարգը ամուր դրոշմել իր սաների հիշողության մեջ։ Այնպես պետք է արտասանեին, որ թվար, թե առավոտ է, և ռանչպարները իրար ձայն տալով շտապում են դաշտային աշխատանքի։

Բարեկենդանյան տոնակատարության ժամանակ շատ տարածված էր ճլորթին կամ ճոճախաղը: Թաղի երիտասարդությունը սովորաբար
խաղատեղ էր ընտրում բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմ: Որանի սայլիճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոցտախտակ: Գետնից մի մետր բարձր այդ տախտակի ծայրին հաճախ աղջիկ ու տղա էրկանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծկորագծով կճոճվի: Լոռիում, փոքրերի մի փոքր ճոճվելուց հետո, տան նանեին բերում,
նստեցնում էին ճլորթուն, որ «եղ աներ»:
Բարեկենդանյան տոնակատարության ժամանակ շատ տարածված էր ճլորթին կամ ճոճախաղը: Թաղի երիտասարդությունը սովորաբար խաղատեղ էր ընտրում բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմ: Որանի սայլիճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոցտախտակ: Գետնից մի մետր բարձր այդ տախտակի ծայրին հաճախ աղջիկ ու տղա էրկանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծկորագծով կճոճվի: Լոռիում, փոքրերի մի փոքր ճոճվելուց հետո, տան նանեին բերում, նստեցնում էին ճլորթուն, որ «եղ աներ»:
Подгруженный файл
Բարեկենդանին թույլատրվում էր առատ ուտելիք, կերուխում։ Որոշ տեղերում փորը ձավարով ու զանազանհամեմունքներով լցոնած և թոնիրում ամբողջովին խորոված ոչխարին կամ տվյալվայրում առավել սիրված կերակրատեսակներին: Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր,որով սկսվում էր տոնը և երկու շաբաթ պատրաստվում բոլոր տներում: Տանտիկիններնիրենց պահած մթերքներով շռայլորեն հյուրասիրում էին ընտանիքի անդամներին ևհյուրերին:Վերջին օրը, երեկոյան, կաթնապուր ու մածում էին ուտում,վրայից` խաշածձու, ասելով.«բերաններս փակում ենք սպիտակ ձվով:

Զավակատուր, Միածին, Միածնում, Սրբլիս, Սուպլուս կամ Սուրբ Լուսա լեռ։ Լեռը ուխտատեղի է եղել տեղացի հայերի համար։ Մինչ այժմ Դերսիմցի քրդերն ու դավանափոխ եղած հայերի սերունդները բարձրանում են լեռան գագաթ և մոմ վառում։
Սրբլուս
Սուրբ լույս (Սրբլիս) լեռը
Զավակատուր, Միածին, Միածնում, Սրբլիս, Սուպլուս կամ Սուրբ Լուսա լեռ։ Լեռը ուխտատեղի է եղել տեղացի հայերի համար։ Մինչ այժմ Դերսիմցի քրդերն ու դավանափոխ եղած հայերի սերունդները բարձրանում են լեռան գագաթ և մոմ վառում։ Սրբլուս Սուրբ լույս (Սրբլիս) լեռը
Подгруженный файл
Ուռումի թագավորի դեմ պատերազմով դուրս է գալիս մի «դուշման» թագավոր և նեղը գցում։ Հայ զորավար Սարգիսն իր զորքով օգնության է հասնում և ազատում ուռումներին, մարտից հետո նրա զորքից մնում է 40 հոգի։ Հայերի ուժը տեսնելով, ուռումների թագավորը վախենում է և հրամայում 40 կտրիճներին տալ 40 աղջիկ, որ հարբեցնեն ու գիշերով սպանեն զինվորներին։ Աղջիկներից 39 կատարում են հրրամանը, իսկ վերջինը նստում է Սարգսի գլխավերևում։  Սարգիսը նստեցնում է աղջկան ձիու թամքին, թռչում պարսպի վրայով և փախչում Հայոց աշխարհ։

Աղքատ աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝Շահ-Սանամին:Վերջինս ևս սիրում է նրան,բայց աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ,քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու,մինչև այդ աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում`7տարի սպասել իրեն:Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ1օր,թող աղջիկն ամուսնանա:
Այդ7տարիները շատ դժվար են անցնում աշուղ Ղարիբի համար:Նա զրկված էր իր
Աղքատ աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝Շահ-Սանամին:Վերջինս ևս սիրում է նրան,բայց աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ,քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու,մինչև այդ աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում`7տարի սպասել իրեն:Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ1օր,թող աղջիկն ամուսնանա: Այդ7տարիները շատ դժվար են անցնում աշուղ Ղարիբի համար:Նա զրկված էր իր
Подгруженный файл
Ժողովրդին պաշտպան կանգնող սրբեր ունենք💛
Հայ ժողովուրդն իր ձիավոր և զինավոր սրբերի շարքում (սուրբ Թեոդորոս, սուրբ Մերկերիոս, սուրբ Մինաս, սուրբ Սարգիս, սուրբ Գևորգ) իրար կողքի է պատկերում Սուրբ Սարգսին ու Սուրբ Գևորգին՝ որպես արագահաս օգնականների և չարից ու վտանգից ազատարարների։ Ժողովրդական այս ըմբռնմամբ, նրանք՝ հայոց աշխարհի մշտարթուն այս երկու պահապանները, պատկերվում են իրար կողք, ինչպես նաև միասին են հանդես գալիս ժողովրդական մի շարք ստեղծագործություններում:
Ժողովրդին պաշտպան կանգնող սրբեր ունենք💛 Հայ ժողովուրդն իր ձիավոր և զինավոր սրբերի շարքում (սուրբ Թեոդորոս, սուրբ Մերկերիոս, սուրբ Մինաս, սուրբ Սարգիս, սուրբ Գևորգ) իրար կողքի է պատկերում Սուրբ Սարգսին ու Սուրբ Գևորգին՝ որպես արագահաս օգնականների և չարից ու վտանգից ազատարարների։ Ժողովրդական այս ըմբռնմամբ, նրանք՝ հայոց աշխարհի մշտարթուն այս երկու պահապանները, պատկերվում են իրար կողք, ինչպես նաև միասին են հանդես գալիս ժողովրդական մի շարք ստեղծագործություններում:
Подгруженный файл
Բարեկենդանը, մասնավորապես, հին երևանցիների համար ամենաառատ ուտելիքների տոնն էր: Այդ ժամանակ բացվում էր ղաուրմայի կճուճը և անսպառ օգտագործվում յուղը: Պատահական չէ, որ տոնի վերջին երեկոյին տրվել է «տրաքելու օր» անվանումը: Անհրաժեշտ էր ամբողջությանբ ճաշակել ուտիսի կերակուրները, որովհետև հաջորդ օրը սկսվելու էր Մեծ Պասը:

Ս. Ծննդյան ծիսական ճաշատեսակներից առավել կարևորը ծիսական բաղարջն էր,կրկենին կամ դովլաթը,որը հաջորդ օրը պետք է մասերի բաժանվեր կամ բաշխվեր ընտանիքի անդամների, ինչպես նաև ընտանի կենդանիների միջև։Ըստ Ազնիվ Կարապետյանի,բացի տարի հացի կտորներից,կենդանիներին տալիս էին նաև պասուց տոլմա։ ամշենում ծիսահացը կոչվում էր նաև քաթա։Տարի-հացի մեջ դրվում էր նաև գուշակություն-բախտավորության համար նախատեսված դովլաթը։Դովլաթը մի մետաղադրամ էր կամ հոնի կորիզ,որն ըստ հավատալիքի երջանկություն էր բերում ընտանիքի անդամին

Մեր պապերն Ամանորին ուտում էին միայն բուսական ծագում ունեցող ուտեստներ։ Քանի որ Ամանորը Սուրբ Ծննդից առաջ էր լինում՝ 7-օրյա պասի շրջանում, հետևաբար ամանորյա կերակրացանկից բացառված էին կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի ուտեստները։ Շատ տարածված էին հատիկեղենից ու ընդեղենից պատրաստված կոլոլակները, ինչպես նաև պասուց ճաշատեսակները։

Համշենում Նոր տարվա գիշերով դռնից ներս «հաբիգա» (պարկ) էին գցում, որի մեջ ընկույզ էին դնում։
Կաղանդի օրը տուն են մտնում ու տնից դուրս ելնում աջ ոտքով, քանի որ աջը կապվում է հաջողության հետ։
Աղբյուր՝ Սիմոնյան Լ., Տոմարային ծիսաշար, հտ.1, Երևան, 2006։
Համշենում Նոր տարվա գիշերով դռնից ներս «հաբիգա» (պարկ) էին գցում, որի մեջ ընկույզ էին դնում։ Կաղանդի օրը տուն են մտնում ու տնից դուրս ելնում աջ ոտքով, քանի որ աջը կապվում է հաջողության հետ։ Աղբյուր՝ Սիմոնյան Լ., Տոմարային ծիսաշար, հտ.1, Երևան, 2006։
722853547222560672224737722243827217695372176002721119287202865771809437718093897180299371802040718017497169172571620731716205257162031271620174714933787149313471492796
Постила
Что такое Постила О нас Блог Постила ВКонтакте Кнопка «Пост!»
Новые посты Новые доски Открытки Рецепты Aрхив
Категории Темы Теги Лучшее на Постиле Какой сегодня праздник?
Помощь Правила Пользовательское соглашение Наши партнеры: Пикабу Рекламодателям