03.04.2021, 7:51:57
Մի անգամ Ոստանի շեյխերը հավաքվում են ու որոշում` Զատկի տոնական օրը Իլի (գյուղ Վանի նահանգում) վանական միաբանության անդամներին կոտորել։ Տեղեկանալով այդ մասին` Իլի վանահայրը զենք է ձեռք բերում և միաբանության անդամներին բաժանում։ Զատկի նախորդ օրը` նավակատիքին, երբ բոլոր շեյխերը հավաքված են լինում մզկիթում, վանականները բոլորին կոտորում են։ Այսպես է առաջացել « Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիքը» առածը։ Աղբյուրը` Հարոյան Ռ., «Զատիկ»
Մի անգամ Ոստանի շեյխերը հավաքվում են ու որոշում` Զատկի տոնական օրը Իլի (գյուղ Վանի նահանգում) վանական միաբանության անդամներին կոտորել։ Տեղեկանալով այդ մասին` Իլի վանահայրը զենք է ձեռք բերում և միաբանության անդամներին բաժանում։ Զատկի նախորդ օրը` նավակատիքին, երբ բոլոր շեյխերը հավաքված են լինում մզկիթում, վանականները բոլորին կոտորում են։ Այսպես է առաջացել « Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիքը» առածը։
Աղբյուրը` Հարոյան Ռ., «Զատիկ»