10.04.2021, 11:51:18
Դռան առաջ հերկեցին, Զատկի ձվեր ներկեցին, Դրկցին ողջույն տվեցին: Գիշեր կծիկ գլորե, Լուսնակ լրիվ բոլորե Մեջ սև ամպի մոլորե: Լուսնակն անուշ, հովն անուշ, Ռանչպարի քունն անուշ: Քամին սարին զղզղաց, Բարակ անձրև շղշղաց, Դալար տերև դողդողաց: Լուսնակն անուշ, հովն անուշ, Անձրևի հոտն է անուշ: Երկար գոմը սալեցին, Սև ձին մեջը նալեցին, Սպիտակ ճակատ նշնեցին: Լուսնակն անուշ, հովն անուշ, Աղոթրանի լույսն անուշ: Դռան առաջ հերկեցին, Զատկի ձվեր ներկեցին, Դրկցին ողջույն տվեցին:
Դռան առաջ հերկեցին,
Զատկի ձվեր ներկեցին,
Դրկցին ողջույն տվեցին:
Գիշեր կծիկ գլորե,
Լուսնակ լրիվ բոլորե
Մեջ սև ամպի մոլորե:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Ռանչպարի քունն անուշ:
Քամին սարին զղզղաց,
Բարակ անձրև շղշղաց,
Դալար տերև դողդողաց:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Անձրևի հոտն է անուշ:
Երկար գոմը սալեցին,
Սև ձին մեջը նալեցին,
Սպիտակ ճակատ նշնեցին:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Աղոթրանի լույսն անուշ:
Դռան առաջ հերկեցին,
Զատկի ձվեր ներկեցին,
Դրկցին ողջույն տվեցին:
Комментарии