Գարեգին Ա.-Ո՞րն էր Հիսուսի իշխանության էությունը:Ավետարանը ասում է մեզ,որ նա «խոսում էր տիրաբար»:Սակայն Հիսուսը չուներ ո՛չ դպիրների,ո՛չ փարիսեցիների,ո՛չ էլ սադուկեցիների կամ քահանայապետերի իշխանություն:Նրա իշխանությունը ճառագայթում էր նրա անձից:Հիսուսն իշխանությամբ օժտված էր ո՛չ այն պատճառով,որ այս կամ այն կազմակերպության մեջ որևէ դիրք կամ հեղինակություն ուներ…Նրա իշխանությունը պայմանավորված էր մի բանով,Նա Ճշմարտությունն էր.ոչ ոք չէր կարող անտեսել Նրան,առարկել կամ պատասխանել նույնականորեն: