12.01.2021, 15:27:02
Նարեկացի ԻԳ Տե՜ր ամենայնի, Աստված, զորավոր ամեն ինչի մեջ, Անպարագիր ու անվայրափակ տեղ բոլորի համար, Ամբողջ իսկությամբ ամենքին մոտիկ. Դու չես պարփակվում տարածության մեջ, Սակայն առանց քեզ սահմաններ չկան, Չես երևում, բայց առանց լուսավոր Քո ծագման չկա տեսավորություն, Վսեմագու՜յն փառք և անհաս անուն, Մեծության կոչում, ձայն անբավության, Անքննելի ու անչճառ իսկություն, Անմատույց հեռու, ընդհուպ մերձավոր, Տեսնող հեծության ու թշվառության, Տրտմության հասու և անճարության ճար ամենաբույժ
Նարեկացի
ԻԳ
Տե՜ր ամենայնի, Աստված, զորավոր ամեն
ինչի մեջ,
Անպարագիր ու անվայրափակ տեղ բոլորի
համար,
Ամբողջ իսկությամբ ամենքին մոտիկ.
Դու չես պարփակվում տարածության
մեջ,
Սակայն առանց քեզ սահմաններ չկան,
Չես երևում, բայց առանց լուսավոր
Քո ծագման չկա տեսավորություն,
Վսեմագու՜յն փառք և անհաս անուն,
Մեծության կոչում, ձայն անբավության,
Անքննելի ու անչճառ իսկություն,
Անմատույց հեռու, ընդհուպ մերձավոր,
Տեսնող հեծության ու թշվառության,
Տրտմության հասու և անճարության ճար
ամենաբույժ