Սուրբ ավետիս
Подгруженный файл
Քրիստոնեական եկեղեցու հնագույն հիմներից մեկն այսպես է փառաբանում Քրիստոսի հարությունը.
Քրիստոս հարություն առավ մեռելներից,
Մահով մահին հաղթեց և մեզ կյանք շնորհեց:
Թող այս Զատիկը լինի վերականգնման, վերանորոգման սկիզբ: Վերաարժևորենք անցյալը, վերաիմաստովորենք ներկա և հաստատուն քայլերով ընթանանք դեպի ապագ:
Подгруженный файл
«Մահուամբ զմահ կոխեաց
եւ յարութեամբն իւրով
մեզ զկեանս պարգեւեաց.
Նմա փա՜ռք յաւիտեանս» ։(Ժամագիրք)
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:☦
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ:🌷
Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի🙏🏻
Աստված Օրհնի բոլորիդ💔Բարի Զատիկ🌺
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Շնորհաւոր Սբ․ Զատիկ։
"Christus ist auferstanden!" Frohe und gesegnete Ostern!
Подгруженный файл
Այսօր Ծաղկազարդն է՝մեր Տեր Հիզուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակության օրը։Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդի տոնը🌷 🌹Ծաղկազարդ,Ծառզարդար,Ուռօրհնեք անուններով հայտնի տոնը նշանավորում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ,որը ժողովուրդն ընդունեց խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը,ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին,ով մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:;
Подгруженный файл
Հիսուսին ունեցողը՝ Հարությունն ունի
Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք
Հովհ. 14.26
Քրիստոսն Իր հարությամբ՝ Իրեն հավատացողներին և ընդունողներին էլ հարություն է տալիս: Որովհետև ասց. «Ես եմ հարությունը և կյանքը.ով հավատում է Ինձ, թեև մեռնի՝ պիտի ապրի: Եվ ով ապրում է և հավատում է Ինձ, երբեք պիտի չմեռնի: Դու հավատու՞մ ես սրան» (Հովհաննես 11.25-26):
Ուստի, Պողոս առաքյալը հորդորում է
Подгруженный файл
Պարտականությունն առանց սիրո մարդուն դրաձնում է դյուրագրգիռ:
Պատասխանատվությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհարգալից:
Արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք:
Ճշմարտությունն առանց սիրո մարդուն դրաձնում է քննադատամոլ:
Բարեկրթությունն առանց սիրո մարդուն դարձնում է երկերեսանի
Խելամտությունն առանց սիրո մարդուն դարձնում է խորամանկ:
Սիրալիրությունն առանց սիրո մարդուն դարձնում է կեղծավոր:
Կարգապահությունն առանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր
Подгруженный файл
Սբ.Սարգսի պատկերը`ընտանեկան հմայիլից
Ժողովուրդը ս.Սարգսի տոնն ընկալել երիտասարդների տոն,իսկ սրբին՝սիրո բարեխոս.սրբի շուրջ հյուսված ավանդազրույցները փաստում են,որ նա նաև ընտանիքների և հղի կանանց հովանավորն է: Նրա բարեխոսությանն էին դիմում կանայք՝զավակ ունենալու,հոգու և մարմնի բժշկության, պանդուխտների տունդարձի,ռազմիկներին ուժ և կորով տալու,բուքը հալածելու նպատակներով: Վարքաբանության մեջ սուրբը հիշատակվում է IV դարի զորավար,ով օգնել է կարիքավորներին,պայքարել հանուն քրիստոնեության և նահատակվել։
Подгруженный файл
Նարեկացի
ԻԳ
Տե՜ր ամենայնի, Աստված, զորավոր ամեն
ինչի մեջ,
Անպարագիր ու անվայրափակ տեղ բոլորի
համար,
Ամբողջ իսկությամբ ամենքին մոտիկ.
Դու չես պարփակվում տարածության
մեջ,
Սակայն առանց քեզ սահմաններ չկան,
Չես երևում, բայց առանց լուսավոր
Քո ծագման չկա տեսավորություն,
Վսեմագու՜յն փառք և անհաս անուն,
Մեծության կոչում, ձայն անբավության,
Անքննելի ու անչճառ իսկություն,
Անմատույց հեռու, ընդհուպ մերձավոր,
Տեսնող հեծության ու թշվառության,
Տրտմության հասու և անճարության ճար
ամենաբույժ
Подгруженный файл
6 Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն:
7 Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. 8 որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի:
Ավետարան ըստ Մատթեոսի, 7. 6-8
Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ, Մեզ եւ Ձեզ Մեծ Ավետիս:
Подгруженный файл
Մեզ եւ ձեզ մե՜ծ Ավետիս
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Օրհնյալ է ծնունդը եւ Հայտնությունը Քրիստոսի
Հիսուսը թողեց երկինքը,որպեսզի Հայրը մեզ երկինք թողնի: Հիսուսը մսուրն ընտրեց ծնվելու համար, որպեսզի մեզ վերածնի Իր թագավորության համար: Հիսուսը մարմին առավ, որպեսզի մեզ Իր Հոգին տա:Հովիվները տեսան Ճշմարիտ Հովվին:Իմաստուն մոգերը գտան Իմաստությունը:Մեղավոր մարդիկ գտան Փրկությունը:
The Holy Mother and Child with angels carved, Noravank, Armenia
Святая мать и ребенок с ангелами вырезал, Нораванк, Армения
Подгруженный файл
Շատերն ուզում են հայտնի դառնալ իրենց օգտի համար, Աստված Ինքն Իրեն հայտնեց մեզ՝ մեր օգտի՝ մեր փրկության համար: Մարդիկ գովազդում են իրենց կազմակերպություը կամ ապրանքանիշը, որպեսզի դրամ ու դիրք շահեն իրենց համար, Աստված հայտնվեց, որպեսզի մեզ շահի Իր համար: Մարդիկ մեր ունեցածն են փնտրում, Աստված մեզ է փնտրում: Մարդիկ մեր հասարակական դիրքին են նայում, Աստված մեր հասարակ սրտի դիրքին է նայում: Մարդիկ գալով մեր կյանք՝ երբեմն խնդիրներ են առաջացնում, Աստված եկավ՝ մեր կյանքի խնդիրները լուծելու: Ինքներս մեզ
Подгруженный файл
Որոշ շրջաններում երեխաներն ավետիս էին անում տարբեր խմբերով. ոմանք բարձրանում էին կտուրները, երդիկից սալա, գուլպա, կողով, պարկ կամ հատուկ անցքերով դդում կախում՝ իբրև ճրագ, ներսում մոմով կամ դատարկ, քաղցրավենիքի համար, երգում բարդ ու զարգացած տեքստով ավետիսներ, երբեմն՝ պկուի նվագակցությամբ, իսկ մյուսները տներն էին մտնում դռնով և ավելի պարզ ավետիսներ երգում։ Խուլթիկ գյուղում երեխաներն այս ծեսը կատարում էին Ճրագալույցի պատարագի ժամանակ՝ խնձորները ձեռքներին, իսկ ծեսը կոչվում էր «Խիլվիլիլի»։
Подгруженный файл
Ս. Ծննդյան ծիսաշարի մաս էր կազմում ավետիս-շրջերթը։ Տոնական ընթրիքից հետո երեկոյան մինչև ուշ գիշեր երեխաներն ավետիս էին անում՝ տնետուն շրջերթ կատարում, ավետիսներ երգում և օրհնությունների դիմաց քաղցրեղեն կամ դրամ հավաքում։ Զանգեզուրում երեխաներին առաջնորդում էր, այսպես կոչված, «շուն թակող» որի ձեռքին մահակ կար։
Աղբյուր՝ Սիմոնյան Լ., Տոմարային ծիսաշար, հտ.1, Երևան, 2006։
Подгруженный файл
Հայաստանում Ս. Ծննդյան #ամենահին նկարագրությունը պատկանում է Ֆիլբրանդոս դե Օլդենբերգ անունով Հիլդեսհայմի եպիսկոպոսին, որը 1212թ. հյուրընկալվել է Կիլիկիո հայկական եկեղեցու կողմից Սելևկյան Հովհաննականների ներկայացուցչի հետ մեկտեղ և Սիս քաղաքում ներկա է գտնվել հայերի Ծննդյան տոնին։ Արարողությանը մասնակցել է արքան,ձիով,շքախմբով և դրոշներով ժողովրդին է ներկայացել, դիմավորվել «Սուրբ Թագավոր» բացականչություններով, հատուկ սարքավորման միջոցով տեղափոխվել դեպի գետի որոշակի տեղը,նրան է սպասել հայ եպիսկոպոսը
Подгруженный файл
Սուրբ Ծննդյան լույս ավետիսը🙏💔
— Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս:
— Օրհնեալ է հայտնությունը Քրիստոսի:
Ուրախությամբ ջո՛ւր առեք փրկության աղբյուրներից։ Եվ այն օրը պիտի ասես. «Օրհներգե՛ք Տիրոջը, հնչեցրե՛ք նրա անունը, նրա փառքը տարածե՛ք ազգերի մեջ, հիշե՛ք, որ բարձր է նրա անունը։ Օրհներգե՛ք Տիրոջ անունը, քանզի նա մեծամեծ գործեր կատարեց, ծանուցե՛ք այդ ամբողջ աշխարհին։ (Եսայի 12.3-5)

