Երնջակաբերդը։ Սյունյաց հայտնի բերդերից է, որն 2000֊ականներին խեղվել է ադրբեջանական ծիծաղելի ձեռագրով և ունի նման տեսք այժմ։ Որքան էլ փորձեն իրենց անճաշակ վարագույրները փռել, մեկ է պատմության մեջ գրված է Սյունյաց կարևորագույն ամրություն։ Բերդն հնարավոր է եղել բարձրանալ ընդամենը երկու ճանապարհով` լեռան հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան կողմերից, որոնցից վերջինը հանդիսացել է բերդի գլխավոր ճանապարհը։