Ռ ՍԵՎԱԿ
Դուն Հրաշքն ես,դուն Երազն ես,դուն Սերն ես
Տարաշխարհի չքնաղ ծաղիկն ես աղվոր
Միսթիքական խնկումներով թունավոր
Դուն մսեղեն խենթեցընող տաճարն ես.
Դուն Հրաշքն ես, դուն Երազն ես, դուն Սերն ես
Սեւ մազերովդ սիրե՛զիս,գգվե զիս
Անոնց խորհուրդը պատմե ինձ առանձին
Որովհետեւ անոնք հոգիս կապեցին
Իրենց ցանցին մեջ կապտեցին իմ հոգիս
Սեւ մազերովըդ սիրեզիս,գըգվե՛զիս
Թաց աչքերդ վըրաս հառե տրտմապես
Անոնց թույնը ներարկե ինձ մեղմորեն
Որովհետեւ քու աչքերըդ աղվոր են
Խորհրդավոր անտառներուն շուքին պես.