ԽԱՂԱՂ օր 
Հ.Գառնեցի աղոթք
Հավերժի Աստված և բոլորի արարիչ,որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը,առանձնացրեցիր լույսը խավարից։Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ,իմ Տեր և Աստված,լուսավորիր խավար խորհուրդներս ու մութով ծածկված մտքերս,բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը։Անպատում փա́ռք,որ փարում էիր անհուն համասփյուռ ջրերի վրա,փայլեցրու նվաստիս փառքիդ սրբարար լույսը,մեղքերից մաքրիր բազմամեղիս և սրբիր անսահման սխալներից