13.03.2021, 9:49:25
Բալլադ սիրո💔💐 Երբ առաջին անգամ բացվեց Սիրո գարուն արեւավառ,- Երբ ես տեսա ծաղիկ ու սեզ՝ Բացված կյանքում եւ ինձ համար,- Ինչպես գարնան առու անբիծ, Ինչպես սիրո քնքուշ քնար,- Կարկաչելով անցար կյանքից, Իմ սեր անգին, իմ սեր անմար․․․ Ինչպես այգում առուն անտես Գիշերներին աստղանկար Լռության մեջ տխրահանդես Երգում է հար ու անդադար,- Այդպես՝ թողած աշխարհն ու ինձ, Դարձած կարոտ ու հուշ անմար,- Քո երգն ես միշտ երգում նորից, Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար։- Ա՜խ, նո՜ւյնն է միշտ քո երգն անծայր,
Բալլադ սիրո💔💐
Երբ առաջին անգամ բացվեց
Սիրո գարուն արեւավառ,-
Երբ ես տեսա ծաղիկ ու սեզ՝
Բացված կյանքում եւ ինձ համար,-
Ինչպես գարնան առու անբիծ,
Ինչպես սիրո քնքուշ քնար,-
Կարկաչելով անցար կյանքից,
Իմ սեր անգին, իմ սեր անմար․․․
Ինչպես այգում առուն անտես
Գիշերներին աստղանկար
Լռության մեջ տխրահանդես
Երգում է հար ու անդադար,-
Այդպես՝ թողած աշխարհն ու ինձ,
Դարձած կարոտ ու հուշ անմար,-
Քո երգն ես միշտ երգում նորից,
Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար։-
Ա՜խ, նո՜ւյնն է միշտ քո երգն անծայր,
Комментарии