Հայկական Լեռնաշխարհ
Подгруженный файл
Ուրմիա լճի արևամուտը
Հայկական լեռնաշխարհի ամեմանմեծ լիճն է: Գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում:
Ուրմիո լիճ նաև Ուրմիա (հնում՝Կապուտան լիճ), անհոսք աղի լիճ Իրանի հյուսիս-արևմուտքում։ Կոչվել է նաև Թիլ։Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա,Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։
Երկարությունը 140 կմ է,մակերեսը՝մոտ 5800 կմ²,խորությունը՝մինչև 15 մ,ավազանը՝մոտ 50000 կմ²:Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա:Գարնանը մակարդակը բարձրանում է:
Подгруженный файл
Կարմիր արևն առավոտյան
Պայծառ ցոլաց դեպի Մուշ,
Ծավալվեցավ ծովի նման
Մշու դաշտը քաղցրահուշ։
Նրա շուրջը խոշոր դեմքով
Կանգնած, լեռներն ահագին,
Քնաթաթախ, լուռ աղոթքով,
Նայում են վեր— երկնքին։
Արածանին օձապտույտ
Ծաղկադալար ափերում,
Մշուշի մեջ, ազատ, անփույթ
Խաղ է անում, փրփըրում։
#ՀովհաննեսԹումանյան #Սուլուխիկամուրջ
Подгруженный файл
Մնձուր (գետ)
Մնձուր (Մունջուր), գետ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի աջ վտակը։ Սկիզբ է առնում Մնձուրի լեռների հարավային լանջերից՝ մոտ 2780 մ բարձրությունից։ Երկարությունը մոտ 163 կմ է։Ջրի ծախս 87 մ³/վ։ Հոսում է անդնդախոր, անտառապատ նեղ կիրճով և Խարբերդի դաշտում միախառնվում Արածանիին։ Սնումը խառն է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Подгруженный файл
Բոլոմորի (գետ)
Բոլոմորի, գետ Թուրքիա Թունջելիի մարզ Երկարություն 69 կիլոմետր , Արածանիի ավազանում։ Գոյանում է 14 ձորերից հոսող գետակներից, որոնք սկիզբ են առնում Բյուրակն-Մնձուրյան լեռնահամակարգի Բաղրբաբա, Ղուզլուջան, Տուժիկ, Սել լեռների սառնորակ աղբյուրներից և միանալով Սաղան ու Պայազիտ գետերի մոտ՝ թափվում են Մնձուրի գետը։
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Подгруженный файл
Քաջքար լեռ
Լեռնաշղթա Արևելապոնտական լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից 3932 մ
Քաջքար,Խաչեքար,Կաջքար,Վարշամաբեկ, Կաչկար, Վերչենիկ,,Քաջքարա լեռ, լեռնագագաթ Պոնտական լեռնահամակարգում,Խաղտյաց (Պարխարյան) լեռներում,Խոտըջրի շրջանում։
Համանուն լեռը,որը Խաղտյաց լեռների ամենաբարձր գագաթն է (3706 մ), գտնվում է Համշեն ավանից մոտ 16 կմ արևելք,Սպեր գյուղաքաղաքից 23 կմ հյուսիս։ Սրա վրա է գտնվում Խաչքար վանքը,իսկ լեռնագագաթից ոչ հեռու,մի բլրի վրա կա Սուրբ Սարգիս մատուռ։
Թուրքիա Ռիզեի մարզ
Подгруженный файл
Մնձուրի լեռները--Մնձուրի լեռնաշղթա
Թուրքիա ,Թունջելիի մարզ և Էրզինջանի մարզ
Լեռնաշղթա Տավրոսյան լեռնահամակարգ
Մնձուր, Մեզուր, Մերջան-Մեզուր, Մենձուր, Մզուր, Մընձուր, Մյուզիր, Մնզուր, Մոնզուր, Մուզուր, Մունզուր, Մունձուր, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում՝ Ներքին Տավրոսի արևմտյան՝ առավել բարձր մասը։ Ձգվում է Եփրատից մինչև Մերջան լեռնագագաթը։
Подгруженный файл
Մնձուրի լեռնաշղթա
Թունջելիի մարզ և Էրզինջանի մարզ
Լեռնաշղթա Տավրոսյան լեռնահամակարգ
Մնձուր, Մեզուր, Մերջան-Մեզուր, Մենձուր, Մզուր, Մընձուր, Ձգվում է Եփրատից մինչև Մերջան լեռնագագաթը։ Երկարությունը մոտ 90 կմ է, բարձրությունը՝ 3147 մ (Զիարեթ լեռ)։ Կազմված է կրաքարերից, մարմարներից, բյուրեղային թերթաքարերից։ Հարավային լանջերը մասնատված են Եփրատի վտակներով։
Подгруженный файл
Գեղամա Լեռներ ՝ տեսարան Գեղաքարից
Անցան տարիներ, և քրտնաջան աշխատանքները տվեցին իրենց արդյունքը: Մի օր, երբ հերթական անձրևը նորից սկսեց խեղդել լեռնային բնակավայրերը, բոլորը սակայն համոզվեցին, որ հեղեղային հոսքերը այլևս չեն կարողանում անցնել տիղմի պատնեշները:
Այդ օրվանից, ի պատիվ բարերար երիտասարդի՝ լեռները անվանում են նրա անունով՝ Գեղամա լեռներ, իսկ հիանալի լեռնային լիճը՝ Գեղամա Ծով (Սևանալիճը):
Подгруженный файл
<Զանգեզուրցիների մեջ զարգացել է աշխատասիրությունը, ամրացել կամքը, կազմվել և պնդացել է սերը դեպի ազատ ու անկախ կյանքը։ Նա սովորել է ավելի ապավինել իր բազուկին ու հրացանին, քան դրսի ուժին ու այս հատկության շնորհիվ ավելի է համակերպվել բռնության։ Իր խրոխտ լեռներին և իր հոգու արիությանն է պարտական զանգեզուրցին, որ տաճիկ-ադրբեջանական բոլոր կատաղի ճիգերը՝ Զանգեզուրը նվաճելու, անցան անհետևանք»։
Սիմոն Վրացյան
Подгруженный файл
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում
Դըժար լեռներում:
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է,ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում
Բարձըր լեռներում:
Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:
Ու մեր քարվանը շըփոթ,սոսկահար,
Թալանված,ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն
Подгруженный файл
«Սյունիքը լեռներ ունի, որոնց գրավումը թշնամու կողմից կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ոչ միայն լեռնահայության, այլև ամբողջ Հայաստանի համար: Գրավելով որոշ բարձունքներ Սյունիքում` իմ գնդերը հաջողեցան մեր լեռնաշխարհի երեսից սրբել երկու հարյուրի չափ թշնամի գյուղեր և վերացնել հայ ազգաբնակչության գլխին կախված մահմեդական վտանգը: Սյունիքը սև հողերի վերածելու նպատակով, թուրքն ու թաթարը քանիցս ձգտել են անսպասելիորեն երևալ այս կամ այն ռազմագիտորեն կարևոր բարձունքի վրա և նեղը դնել հայությունը:
Подгруженный файл
4058 մ.բարձրություն ունեցող Սիփան լեռը Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռն է Արարատից 5165.,Սաբալան/Սավալան 4811մ, Ջիլոյից 4168մ.և Արագածից(4065մ հետո:
«Բարձրագագաթ է, ձյունապատ ու սպիտակափառ և նման է զորավոր նախարարների մեջ զվարճացող, վայելուչ մազերով փառահեղ թագավորի, որն առջևում տեսնում է կապուտակ ու ծիրանագույն դաշտի նմանվող ծովը»:
Подгруженный файл
Սիփան սարը զարդարուեր է ջրաշուշաններով
Արեւմտեան Հայաստանի Վան,Աղրը եւ Բաղեշ նահանգներու սահմաններուն գտնուող Սիփան լեռան փեշերուն գտնուող լճակներու մակերեւոյթին աճած հարիւրաւոր ջրաշուշանները տեսողական տոն ստեղծեր են։
Ջրաշուշանները լոտոս,որոնք Եւրոպայի մէջ կը գտնուին պաշտպանութեան տակ եւ կը կիրառուին որպէս խորհրդաւոր եւ առասպելական խորհրդանիշ, իրենց բացուած տեսքով անզուգական տեսարան առաջացուցած են,որոնք անդադար նայելու ցանկութիւն կառաջացնեն
Վանի Արճեշ գաւառին մէջ գտնուող խոնաւ վայրերուն մէջ
Подгруженный файл
Ալաշկերտի դաշտ
Ձմեռը խստաշունչ է, ամառը՝ զով, Օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ +16 °C-էն +18 °C։ Գետային ցանցը խիտ է, ձմեռը գետերէն շատերը կը սառցակալին։ Գլխաւոր գետը Արածանին է։ Ալաշկերտի դաշտին բերրի սեւահողեր են։ Տարածքը մարգագետնա-տափաստանային է, գետահովիտներուն եւ նախալեռնային ձորակներուն կան թփուտներ։Ալաշկերտի դաշտին վրայ 18-19 դարերուն աւելի քան 360 հայկական գիւղեր կային: Աւելի ուշ, հայերու դէմ ցեղասպանութեան հետեւանքով՝ հայ բնակչութեան մեծամասնութիւնը սպաննուեր է կամ հեռացեր:
Подгруженный файл
Մեղրիի բերդ. եզակի հայկական ամրաշինություն
Հայկական միջնադարյան ճարտարապետության պաշտպանական կառույցների մեջ, իր հատակագծային-ծավալային հորինվածքով, առանձնակի տեղ ունի Մեղրիի բերդը: Բերդը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Տեղակայված է քաղաքի Մեծ թաղի հյուսիսային կողմում, լեռնաշղթաների դժվարամատչելի գագաթներին՝ պայտաձև ընդգրկելով բնակավայրը, ապահովելով քաղաքի հուսալի պաշտպանությունը հյուսիսային, արևմտյան և արևելյան կողմերից: Բերդի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ:
Подгруженный файл
ՄՇՈ ԴԱՇՏԷն Մշո դաշտ կըսին, հին քարի գեղ է
Էն Մշո ջուր կըսին, հիվընդի դեղ էՄշո դաշտ
Պետք է տեսնել այդ դաշտը,այդ դրախտանման տարածությունը,բնակիչներին,արգավանդ արդյունքը,ծծել սքանչելի օդը, խմել անուշահամ ջուրը,աչքի առջև միշտ այստեղ բնակվող ժողովրդի առողջ ,պարթև հասակը, լայն թիկունքը,արևակեզ,սակայն հրացայտ աչքերով գեր դեմքը,տեսնել նրա աշխատանքը,նրա տաժանալի կյանքը և ցավերը լսել:
Ոչ մի լեռնաշղթա չունի Մուշի սարերի պես շքեղ տեսարաններ,բնության վայրենություններ,ծաղկավետ, ջրառատ և անտառապա
Подгруженный файл
ԵՓՐԱՏ
Եփրատը Առաջավոր Ասիայի ամենաերկար գետն է՝2700 կմ երկարությամբ,673 հազար քառ.կմ ավազանով:Սկիզբ է առնում ներկայիս Թուրքիայի արևելքից և հոսում դեպի Պարսից ծոց։Հայկական լեռնաշխարհի սահմաններում նրա ավազանը կազմում է 95 հազար քառ.կմ, որից 40 հազարն Արածանիի ջրհավաքն է:Գետի ներկա հունը գտնվում է հին հունից դեպի արևմուտք՝անցնելով հարթավայրերով։Երբեմնի գետեզրյա քաղաքներն այժմ գետից 5-6 կմ արևելք են ընկած։Ասորիք տանող ճանապարհն անցնում էր Եփրատով հյուսիս՝մինչև Քարքամիս,թեքվում հարավ՝դեպի Դամասկոս,
Подгруженный файл
Նեմրութներ
Հայկական լեռնաշխարհն ունի երկու համանուն լեռ՝ Նեմրութները:Նեմրութները գտնվում են իրարից ուղիղ գծով 315 կմ հեռավորության վրա:Առաջինը մեծ Նեմրութ հրաբուխն է,որը գտնվում է Վանա լճի մոտ, և կապվում է Հայոց անվանադիր նախնի Հայկի հետ:Ավանդության համաձայն Հայկ Նահապետը Խոշաբ գետի ափին Ք.ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին տեղի ունեցած ճակատամարտում բռնակալ Բելին սպանելուց հետո նրա մարմինն ամփոփել է Նեմրութ լեռան վրա:Հետագայում Հայկին փոխարինեց և գերագույն աստված դարձավ Արամազդը,
Подгруженный файл
Վանա Նեմրութ (Սարակն հրաբուխ)
Նեմրութը երիտասարդ բազմածին հրաբուխ է,որը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝Վասպուրականի նահանգի Բզնունիք գավառում Վանա լճի արևմտյան ափին:Բարձրությունը կազմում է 2935 մ,հիմքի շրջագիծը՝մոտ 50կմ:Հրաբխի գագաթը խոշոր կալդերա,Գագաթին կա խառնարան,որի մի մասում գոյացել է 6 կմ. երկարությամբ և 2կմ. լայնությամբ քաղցրահամ լիճ:Այժմ գտնվում է Հարավ–արևելյան լանջերը զառիթափ են,արևմտյանը զառիկող իջնում են դեպի Մշո դաշտ:Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի խառնարանը:
Подгруженный файл
Բարև,ես Վանա կատուն եմ
Ասում են ես կատուների հազվագյուտ և եզակի ցեղից եմ,համարվում եմ Հայկական բարձրավանդակի էնդեմիկ ցեղատեսակ
Ունեմ երկարավուն,ձիգ մարմին,զարգացած գլխուղեղ,վագրին վայել քայլվածք,լողորդին հատուկ զարգացած կրծքավանդակ,աչքի եմ ընկնում ընդգծված ազատասեր վարքագծով:Աչքերս լինում են երկուսն էլ կապույտերկուսն էլ ծիրանագույն,կամ մեկը կապույտ մեկը ծիրանագույն:Մեր`Վանա կատուներիս աչքերը կարող են լինել տարագույն,որը սակայն պարտադիր պայման չէ և մենք երբեք չենք ունենում դեղին կամ կանաչ աչքեր
Подгруженный файл
ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ
Ուղեկիցս ծերունի էր մի բարեդէմ
Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն
Երբ իմացաւ հայ եմ՝դէմքի բարին արդէն
Դարձաւ մի տաք երջանկութիւն
ԱյնուհետեւՄոսկւայից մինչ Երեւան
Նա խօսում էր,ապա լսում,լսում սիրով
Շաբաթներով ջրի կարօտ մարդու նման
Հայերենը ըմբոշխնելով
Ոսկերիչ էր’Ադանացի
Ալիքները նրան Փարիզ էին նետել
Ապրում է լա’ւ’Ոսկերիչի ոսկի՜ձեռքեր
Ուրէլ լինեն՝չեն ծանգոտի
Բայց ինչ օգուտ,ծերը նայում էթոռներին
Ուձայնի մէջ կարծեսթէ ծուխ է խտանում
Խորթանո՜ւմ են զաւակները,ձեռքից գնում
Подгруженный файл
ՄՈՒՍԱ ԼԵՌ // կարոտի սպասումով🗻🙏
Մուսա լեռ (թուրք.՝ Musa Dağı, «Մտքի լեռ»), լեռ ներկայիս Թուրքիայի հարավում։ Հաթայի մարզ , լեռնաշղթա Ամանոս,բարձրությունը ծովի մակարդակից 997 մ:
Հայտնի է Հայոց Ցեղասպանության ընթացքում այստեղ կազմակերպված հայկական դիմադրությամբ։
Լեռը գտնվում է պատմական Կիլիկյան Հայաստանի ծայրամասում՝ Միջերկրական ծովի ափին։
Подгруженный файл
Չքնաղ իմ երկիր Նաիրյան
Մեսրոպյան գիրը մեր սրբազան
Խաչքարերն ու վանքերը մեր
Գիտցիր, որ սուրբ է հողն հայկական
Երբ հայն իր կյանքում երջանկություն է փնտրել
Հավատն է նրան միշտ ուղեցույց եղել
Հավատն է տվել հույս, հավատն է տվել լույս
Սիրով պահպանիր որդիս հավատքն ազգիդ
Աշխարհն այսօր մեր ողբն է ողբում
Կիսում է մեր վիշտը, սրտանց կարեկցում
Չար բախտն է հային ամենուր հալածում
Բայց հայը միշտ կա ու կլինի աշխարհում
Արիացիր որդիս առաջին անգամ
Վկա ես ողբին հայոց ազգության
Ձեզ հետ ենք կապում ապագան
Подгруженный файл
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Տոլորս, Սիսիան
1971֊ից ,երբ Տոլորս և Աշոտավան գյուղերի տեղում կառուցվել է ջրամբար, եկեղեցին ջրասույզ է։
Մեսրոպ Մաշտոցի (V դար) "Ծով կենցաղոյս" շարականը կատարում է Hasmik Baghdasaryan DolukhanyanԳործիքավորումը՝ Vahan Artsruni:
Շարականը՝ Arshak Adamian Յութուբյան էջից։
Լուսանկարները Ալվարդ Ավետիսյանի
https://www.facebook.com/100001435749406/videos/31274..
Подгруженный файл
«Հայկական Բարձրավանդակը.
իրո՛ք դա ճանապա՞րհ է,ասպատակող ցեղերի քարավանների ուղի՞,ինչպես կրկնում ու թոթովում է պարտվողական հայը,«ռեալիստ»-ը:Ո´չ,հազար անգամ ո´չ:Դա`նախ և առաջ բնական վիթխարի մի բերդ է և անառիկ բերդ:Օժտված հսկայակարկառ լեռնապատերով և բազմաթիվ վսեմատիպ կոներով`աշխարհը կարող էր զարկվել նրան և փշրվել`եթե ցեղի ոգին խոսեր այդ տիտանական բարձունքներից:
Գեոսոֆիական բարձր մի ճշմարտությամբ,աշխարհագրորեն ամբողջական մարզերը ներկայացնում են բնական մի անհատականություն:Բնական անհատականությամբ
Подгруженный файл
Այրարատ աշխարհի կլիմայական պայմանները բազմազան են:Երկրի ռելիեֆի լեռնային լինելու պատճառով,այստեղ կլիման ուղղահայաց ուղղությամբ կազմում է մի շարք գոտիներ`կիսաանապատներից մինչև լեռնային ցուրտ գոտին:Կլիման խիստ ցամաքային է:Հնությունից սկսած,Այրարատյան աշխարհում,չոր կլիմայի պատճառով,ոռոգման նպատակաով կառուցվել են ջրանցքներ,ամբարտակներ,արհեստական լճակներ:Սակայն ոռոգման այս կառույցների մեծ մասը ավերման է ենթարկվել մոնղոլական տիրապետության շրջանում:Այրարատյան աշխարհը անտառներով շատ աղքատ է:
Подгруженный файл
Այնտեղ,որտեղից երևում է արծվի մեջքը
Աչքի ընկնելով իր տոկունությամբ,ազատասիրությամբ,հայրենի հողին նվիրվածությամբ,ապրելով լեռների ծերպերին,կարևորելով իր հավատքը, պահպանելով ու պաշտպանելով իր սրբությունները`արցախցին մշտապես բարձր է պահում իր ազգային նկարագիրը:Իսկ ամպերի մեջ ծվարած Կատարո վանքը Դիզափայտ լեռան գագաթին (ավելի քան 2400 մ) դարեր շարունակ ապացուցում է,որ մեր բնությունն ու նրա մասնիկ մարդը հրաշքներ են գործում միասին:
Չնայած Կատարո վանք տանող դժվարամատչելի արահետին`այն երբեք
Подгруженный файл
Լեգենդ իմ երկրի մասին․Հարսնաձորի Դիտակետ
Գորիս-Տաթև ճանապարհին է գտնվում Հալիձորի անտառի դիմացի բարձր գահավեժ քարափներից մեկը՝Հարսնաձորը:Ղևոնդ Ալիշանն այն անվանում է Հարսնավազ՝հարսի վազելու տեղը:Հարսնաձորի դիտակետի հետ կապված լեգենդ կա։
Լեգենդը պատմում է,որ հին ժամանակներում մի տղա ու աղջիկ քայլում էին կիրճի եզրով,նրանց վրա հանկարծակի հարձակվում են պարսիկ զինվորներ։Տղային սպանում են,իսկ նրա հարսնացուն,որոշելով՝ավելի լավ է մեռնի,քան գերի ընկնի,խաչակնքվում է և նետվում ձորը։Աղջկա շրջազգեստը
Подгруженный файл
Հալիձոր
Այս կետից,ուր գտնվում ենք այժմ հեռվում ուրվագծվում է Հալիձորի բերդը.այն կանգնած է սույն վահանակից դեպի աջ`հեռավոր բլրի գագաթին
Ուշ միջնադարի հայկական ճարտարապետական այս համալիրը վերակառուցվել է 17 դարի 1-ին կեսին,հայտնի է նաև Հալիձորի Կուսանաց անապատ անունով
Բերդը նշանավոր դարձավ 18րդ դարի սկզբին,երբ իր բնական անառիկ դիրքի շնորհիվ դարձավ Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և ազատագրված Ղափանի կենտրոնը:1723թ.Դավիթ Բեկը բերդը վերակառուցում է անառիկ ամրոցի և իր 300 զինակիցների
Подгруженный файл
К югу от Шеника и Семала лежит ущелье реки Андокаджур.Это одна из основных сасунских рек, берущая начало на склонах знаменитой горы Андок – горы-героя,символа Сасуна,вздымающегося на 2817 метров над уровнем моря и на протяжении двадцати с лишним лет–с 1894 по 1916 гг.–служившего главным оплотом сасунских освободительных боев.
После слияния с реками Шатах, Ахбинк,Севдзор и Хоцоцванк Андокаджур который курды называют Кание Бахче–Родник Вишапа принимает имя Талворик.
А верховье Андокаджура
Подгруженный файл
Քար-Մեր Բառերուն Ամենէն Փափուկը
Մետաքս է,ծիածան է,աղօթք է,հէքիաթ է,նազանք է,արցունք եւ ժպիտ է։Ո՛չ,յարգելի ընթերցող,այս ազնիւ եւ քնարական խօսքերը չեն ուղղուած դէպի գեղեցկուհիի մը,անոր մազերուն,կամ՝ դէպի անոր բանած նուրբ ասեղնագործութեան։Այս խօսքերով հայ ժողովուրդը նկարագրած է՝քարը։ Այո,այն կարծր նիւթը՝որ ագուլիսցիի համար«քօր» էր,զէյթունցիի եւ հաճընցիին համար «քօյ»,իսկ մուսա լեռցիի համար՝«քուր»,եւ որուն վրայ նստած է ամբողջ ժողովուրդ մը,եւ որուն քարհատ,քարտաշ եւ քարկոփ վարպետները,իրենց քարածին
Подгруженный файл
Зейтунцы веками противились попыткам ввести над ними контроль,вплоть до рокового 1915г. Помимо Зейтуна и другие города,такие как Гандзасар и Шуши,Муса-Даг и горная область Сасун,пользовались полной или частичной автономией.Недоступные поселения,хорошо защищённые на вершинах гор,на дне закрытых лощин,было легко оборонять.Завоеватели обходили эти районы до тех пор, пока в XIX веке не встал остро армянский вопрос. В 1808,1819,1829,1840-1860г.турецкие власти организовывали все новые походы на Зейтун
Подгруженный файл
Հայաստան-Թուրքիա սահմանն ըստ 1922-1925թթ. ամերիկյան և եվրոպական քարտեզների
Քարտեզագրական նյութեր, որոնք թողարկվել են 1920-ականների առաջին կեսին:Ամերիկյան, գերմանական, բրիտանական քարտեզագրական այս նյութերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում,քանի որ դրանցում առկա են նաև արդեն Հանրապետական հռչակված Թուրքիայի սահմանները:Թուրքիայի արևելյան սահմանն անցնում է այն սահմանագծով,որը հաստատվել էր ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի (1856-1924թթ.) իրավարար վճռով:
Подгруженный файл
Հայաստանում քրիստոնեությունը պաշտոնական կրոն հռչակելիս Արածանիում մկրտվեցին Հայոց թագավոր Տրդատ Գ, զորքը և ժողովուրդը։ Արածանի ավազանի բնակչությունը մինչև Մեծ եղեռնը հիմնականում կազմում էին հայերը։ Ըստ նրանց մեջ տարածված ավանդության, Արածանու հովտում է եղել դրախտը։ Ասորեստանյան աղբյուրներում ասորերեն անվանումը Արսանիս։ Քյաթիբ Չելերիի վկայությամբ թուրqերը երբեմն կոչել են Արմանի։ ։ #արածանի #գետ #հայոց պատմություն 💛
Подгруженный файл
Արարատը նրանն Է, հիշում ու գովերգում է Բարի լույս Հայոց լեռնաշխարհին Արարատը Հարսնասար լեռան գագաթից,որի գեղեցկությունը դարեր շարունակ չի խամրում,լեռնագագաթ Վայքի լեռնաշղթայում,2773մ Արարատը նրանն Է,ով հիշում ու գովերգում է: ԱՐԱՐԱՏԻՆ Իմ Արարատ սուրբ սարը վես Մեր նախահայր Հայկն է կարծես, Որ թիկնել է ամպ ու շանթին, Ու ծխում է հանց նահապետ Խաղաղության չիբուխն իր հին Ու ամպն է ծուխ չիբխի գլխին։ Ծխում է նա ու բարձունքեն Աչք է պահում իր թոռներին, Դարեր հսկում, որ չցրվեն Ու կուլ չերթան աշխարհներին։
Подгруженный файл
ՍԱՍՈՒՆ-գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։
Ըստ «Աշխարհացոյց»-ի, Սասուն հյուսիս-արևմուտքում սահմանակից էր Չորրորդ Հայքի Հաշտյանք, հյուսիս-արևելքում՝ Տուրուբերանի Տարոն, Ասպակունյաց ձոր, Խայթ (Խութ), արևելքում և հարավում՝ Աղձնիքի Սալնո ձոր, Դզեխ, Աղձն, Նփրկերա գավառներին։
Անկախ մեր աշխարհայացքներից ու մարտավարության ուղիներից մեր նպատակն է վերատիրում ամբողջական Հայաստանի
Подгруженный файл
Արարատ
Լեռնազանգված Հայկական պար լեռնաշղթայի արևելքում, Արարատյան դաշտի հարավային մասում:Մեծ Մասիսը,որի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 5165 մետր, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է:Փոքր Մասիսի կամ Սիսի բարձրությունը ծովի մակարդակից 3925 մետր է:Ի տարբերություն Մեծ Մասիսի`Սիսը հավերժական ձյուն ու սառցադաշտեր չունի:
Մասիսը հայոց սրբազան լեռն է:Նրա շուրջ ստեղծվել են բազում առասպելներ:
Մասիսը ներշնչանքի աղբյուր է եղել ինչպես հայ,այնպես էլ օտարազգի ստեղծագործողների համար:
Подгруженный файл
Կարկտային ռմբահարում..
Բնության մատուցած անսպասելի անակնկալներից մեկն էր այսօրվա տեղացած կարկտային հրետակոծությունը :Ապարանի տարածաշրջանը ժամը մեկի հատվածում հատվածաբար ենթարկվեց խոշորահատիկ կարկտահարության:Այս կադրերը նկարել եմ Միրաոի դպրոցի հատվածոիմ,որտեղ պարզապես կակտային ռմբահարում էր մոտհինգ րոպեից ավել.....Աստված չանի,եթե կրկնվի ևս մեկ անգամ,ուղղակի չվերականգնվող աղետ:
Երբ դադարեց տեղատարափ կարկտահարությունը,դուրս եկանք շենքից, ու.....ահա թե ինչ էր սպասվում մեզ դրսում....
Подгруженный файл
Կարկտային ռմբահարում..
Բնության մատուցած անսպասելի անակնկալներից մեկն էր այսօրվա տեղացած կարկտային հրետակոծությունը :Ապարանի տարածաշրջանը ժամը մեկի հատվածում հատվածաբար ենթարկվեց խոշորահատիկ կարկտահարության:Այս կադրերը նկարել եմ Միրաոի դպրոցի հատվածոիմ,որտեղ պարզապես կակտային ռմբահարում էր մոտհինգ րոպեից ավել.....Աստված չանի,եթե կրկնվի ևս մեկ անգամ,ուղղակի չվերականգնվող աղետ:
Երբ դադարեց տեղատարափ կարկտահարությունը,դուրս եկանք շենքից, ու.....ահա թե ինչ էր սպասվում մեզ դրսում....
Подгруженный файл
Կարկտային ռմբահարում..
Բնության մատուցած անսպասելի անակնկալներից մեկն էր այսօրվա տեղացած կարկտային հրետակոծությունը :Ապարանի տարածաշրջանը ժամը մեկի հատվածում հատվածաբար ենթարկվեց խոշորահատիկ կարկտահարության:Այս կադրերը նկարել եմ Միրաոի դպրոցի հատվածոիմ,որտեղ պարզապես կակտային ռմբահարում էր մոտհինգ րոպեից ավել.....Աստված չանի,եթե կրկնվի ևս մեկ անգամ,ուղղակի չվերականգնվող աղետ:
Երբ դադարեց տեղատարափ կարկտահարությունը,դուրս եկանք շենքից, ու.....ահա թե ինչ էր սպասվում մեզ դրսում....
Подгруженный файл
Կարկտային ռմբահարում..
Բնության մատուցած անսպասելի անակնկալներից մեկն էր այսօրվա տեղացած կարկտային հրետակոծությունը :Ապարանի տարածաշրջանը ժամը մեկի հատվածում հատվածաբար ենթարկվեց խոշորահատիկ կարկտահարության:Այս կադրերը նկարել եմ Միրաոի դպրոցի հատվածոիմ,որտեղ պարզապես կակտային ռմբահարում էր մոտհինգ րոպեից ավել.....Աստված չանի,եթե կրկնվի ևս մեկ անգամ,ուղղակի չվերականգնվող աղետ:
Երբ դադարեց տեղատարափ կարկտահարությունը,դուրս եկանք շենքից, ու.....ահա թե ինչ էր սպասվում մեզ դրսում....
Подгруженный файл
Ճանապարհ դեպի Ապարանի ջրամբար....💗👌
Այս կադրերը լուսանկարել եմ օրեր առաջ Ապարանի ջրամբար տանող ծառապատ /երկկողմանի/ճանապարհին,մարզպետարանից վերադարձին,հայրենի բնաշխարհիս կանաչազարդ տեսքից դյութված,կենտրոնակական մայրուղուց շեղվելով հայտնվեցի ուղղակի դրախտում:
Չնաշխարհիկ երկիր իմ ՆԱԻՐՅԱՆ💚

















