ԽՈՀԱՆՈՑ
hanragitak.com

Խատուտիկի մեղր
Խատուտիկը ոչ միայն իր գեղեցիկ տեսքով ու վառ գույնով գարնանը ողողում է դաշտերն ու անտառները, այլև իր բուժիչ հատկություններով ու համային հատկանիշներով դառնում անփոխարինելի։
Խատուտիկից պատրաստված ամենատարածված ուտեստը խատուտիկի մեղրն է, որն իրենից ներկայացնում է ծաղիկներից պատրաստված օշարակ կամ դոշաբ։
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Գազարի չիպսեր
Անգամ գիտակցելով խանութում վաճառվող չիպսերի վնասակարությունը՝ բոլորը սիրում են այս խրթխրթան խորտիկը։
Տնային պայմաններում նույնպես կարելի է պատրաստել բազմատեսակ չիպսեր, որոնք ավելի քիչ են վնասում, նույնիսկ օգտակար են առողջության համար։
Գազարի չիպսերը շատ համեղ են, ինքնատիպ ու գեղեցիկ, գունային վառ երանգավորմամբ։
Տարբերակ 1
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Քաղցրաբլիթային տնակ
Քաղցրաբլիթային տնակը (անուշահացե տնակ, пряничный домик, gingerbread house) համարվում է Սուրբ ծննդյան՝ ամերիկյան ու եվրոպական խորհրդանիշերից մեկը, որն սկիզբ է առել դեռ միջնադարում, իսկ ավելի լայն տարածում գտել է Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի հրապարակումից հետո։
Գոյություն ունեն քաղցրաբլիթային տնակ պատրաստելու բազմաթիվ տարբերակներ ու բաղադրատոմսեր։
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Սառցե ջնարակ` դասական տարբերակով
Սառցե կամ սպիտակուցային ջնարակը (այսինգ, icing, айсинг, белковой глазурь) հիմնականում է օգտագործվում է հրուշակեղենի նկարազարդման, զարդանախշերի պատրաստման համար։ Այն բեկուն է, ձյունաճերմակ, իսկ սննդային գունանյութերով գունավորելու դեպքում ձեռք է բերում գեղեցիկ ու փայլուն տեսք։
Տարբերակ 1
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Կոճապղպեղով քաղցրաբլիթներ
Պատմաբանները պնդում են, որ կոճապղպեղն ուտելիքների ու ըմպելիքների բաղադրության մեջ սկսվել է կիառվել դեռ վաղ ժամանակներից։ Կոճապղպեղը (իմբիր) ոչ միայն համեղ է ու օգտակար, այլ նաև իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ հնարավոր է դարձնում երկարացնել խմորեղենի ու հացամթերքի պիտանելության ժամկետը, հաղորդում նուրբ ու առանձնահատուկ համ։
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Խորոված բազուկը՝ բալզամիկ քացախով և հազրեվարդով
Խաշած կամ խորոված բազուկի յուրահատուկ քաղցրահամությունը շատերն են սիրում։ Իսկ տարբեր համեմունքների ու քացախի հավելմամբ այն դառնում է անկրկնելի ուտեստ, որը կարելի է ճաշակել ընթրիքին, մատուցել որպես ճաշալրաց այլ ուտեստների հետ կամ վայելել բանջարեղենային աղցանի հետ միասին։
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Չամանի մածուկ
Հայկական ամենասիրելի ու ամենատարածված մածուկներից մեկը չամանի մածուկն է։ Այն առավել մեծ տարածում է գտել հայկական բաստուրմայի անքակտելի բաղադրիչը լինելու շնորհիվ։ Սակայն այս մածուկն ունի նաև այլ կիրառություններ․ օրինակ՝ հրաշալի համ է հաղորդում մսեղենին, կարտոֆիլին, օգտագործեվում է որպես թանձրուկ բրնձով ու այլ փլավների համար և այլն։ Շատերն էլ այն պարզապես քսում են հացի կտորի վրա ու հաճույքով ճաշակում այն։
Չամանի մածուկն ունի նաև առողջարար հատկություններ։
Տարբերակ 1
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Դենվերական օմլետ
Չնայած նրան, որ օմլետն ունի ֆրանսիական ծագում, այն այնքան մեծ տարածում է գտել, որ յուրաքանչյուր երկիր օմլետ պատրաստելու իրեն հատուկ բաղադրատոմսերն ու պատրաստման եղանակներն ունի, որոնք հաճախ շատ են տարբերվում ֆրանսիական դասական տարբերակից։
Օրինակ՝ ԱՄՆ – ում ստեղծվել ու լայն տարածում են գտել դենվերական օմլետների բազում տարբերակներ, որոնք պատրաստվում են թե՛ ջեռոցում և թե՛ թավայի մեջ։
Տարբերակ 1
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Սև ձիթապտղը՝ որպես համեմունք
Սև ձիթապտուղը՝ փոշի կամ մանր աղացած վիճակում, համեմունք է, որը կարելի է օգտագործել մսային, բանջարեղենային ուտեստների ու խմորեղենների, տարբեր թանձրուկների, աղցանների, մի շարք աղանդերների՝ խմորեղենների, կրեմների մեջ՝ ամբողջովին փոխելով բաղադրատոմսի՝ արդեն սովորական դարձած համը։ Այս համեմունքը հիմնականում կիրառվում է իսպանական ու եվրոպական այլ երկրների խոհանոցներում։
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Շոգեխաշած սերկևիլը՝ ընկույզով և կիտրոնով
Այս անուշաբույր մրգից կարելի է պատրաստել տարատեսակ ուտեստներ, պահածոներ ու աղանդերներ։ Ներկայացվող բաղադրատոմսով շատ արագ ու հեշտ կարելի է պատրաստել հիանալի աղանդեր, իսկ շաքարավազը մեղրով փոխարինելու դեպքում այն կլինի ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար՝ հատկապես մրսածության ու հազի դեմ։
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Խնձորի յուրահատուկ ջեմ՝ «Բարբարիս» սառնաշաքարային կարամելով
Խոհանոցը մի վայր է, որտեղ երևակայության մեջ ծնված ցանկացած գաղափար կարող է դառնալ իրականություն, մի նոր ու հետաքրքիր, ինքնատիպ բաղադրատոմս։ Խնձորի ջեմի այս բաղադրատոմսն էլ այդպիսի մի ստեղծագործ մտքի արգասիք է․ համեղ է, գեղեցիկ, անսովոր․․․
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ